Տեղեկատվական նամակ Հուլիս 2018

ՀՅՈՒՐԵՐԸ ԱԼԲՀ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԱԼԲՀ-ն լի էր հյուրերով

  • Հաճյանները, Շիկլանյանները, Պերսեկյանները և Թութունջյանները իրենց ընտանիքների անդամների հետ այցելեցին մեր հաստատություն: Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում երգիչ Գևորգ Հաճյանին, ով ելույթ ունեցավ մեր տարեցների և բնակիչների համար: Նաև շնորհակալություն ենք հայտնում Զեփյուռ Հովհաննեսյանին՝ ում շնորհիվ բոլոր հյուրերը հավաքվել էին մեր կենտրոնում:
  • 18 հոգուց բաղկացած խումբն այցելեց ԱԼԲՀ և շրջեց հաստատությունում: Հետո նրանք միացան մեզ, և մենք միասին գնացինք Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղ, որտեղ օգնություն բաժանեցինք 99 ընտանիքի:
  • Մեր կենտրոն այցելեցին Լևոն և Մարինե Բաղդասարյանները: Նրանք «Պնակ մը կերակուր» ծրագրի հովանավորներն էին: Նրանց երեխաները ուտելիք մատուցեցին մեր տարեցներին: Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում նրանց` մեր խոհանոցի սառույցի սարքը գնելու համար:

Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր մեր հիմնադրամի միջոցով արտահայտում են իրենց սերն ու աջակցությունը կարիքավոր մարդկանց նկատմամբ: Դա բարեգործության հիանալի օրինակ է` հատկապես երեխաների դեպքում:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

Մեր հիմնադիրները՝ պարոն և տիկին Ղազարյանները, Սուրբ Մյուռոնաթափ Աղավնի նվիրեցին Փարաքարի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցուն: Յուրաքանչյուր կիրակի, ավելի քան յոթ տարի,  մեր բնակիչներն ու երեխաները՝ մի մեծ ընտանիքի նման, մասնակցում են այդ եկեղեցու Սուրբ Պատարագին: Այս ամբողջ տարիների ընթացքում Տեր Պարթև Աշուրյանը հավատարմորեն ծառայում է մեր կենտրոնի բնակիչներին և տարեցներին յուրաքանչյուր ուրբաթ անցկացնելով Աստվածաշնչի սերտողության դասընթացներ։ Շրջակա գյուղերի բնակիչներն էլ են այցելում մեր կենտրոն՝ Աստծո Խոսքը լսելու և ամրապնդելու իրենց հավատքը:

Բոլորիս խորին երախտագիտությունն ենք հայտնում Տեր Պարթևին՝ իր անձնվեր ծառայության համար:

ՄԱՅՐԱՏՈՒՆ

Մեծ խանդավառությամր նշեցինք ամռան ամենասիրված տոնը՝ Վարդավառը:Մեզ մոտ ապաստան գտած բոլոր բնակիչները հավաքվեցին և խոշոր «ջրամարտ» սկսվեց:Նրանք բոլորն իսկապես վայելում էին այդ տոնական օրը:
Մեր ապաստանի բնակիչ Սոֆին մի ամբողջ տարի մասնակցեց վարսահարդարման դասընթացների և ստացավ գերազանցության վկայագիր: Այժմ նա օգտագործում է իր հմտությունները և գեղեցկացնում մեր բնակիչներին և ծերերին:
Մեր բնակիչները, ԱՄՆ-ից ժամանած կամավոր Զեփյուռ Օհաննեսյանի ղեկավարությամբ, կարի սենյակում ստեղծեցին արտահայտիչ և գեղեցիկ ձեռագործ իրեր:

 

 

Հուլիսի 29-ին մեր հիմնադիրները երախտիքի ճաշ մատուցեցին իրենց առանձնատանը` մեր աջակիցների պատվին:
Մեր հիմնադիր / գործադիր տնօրեն Սեթա Ղազարյանը շնորհակալություն հայտնեց մեր բոլոր կամավորներին և նվիրատուներին իրենց առատաձեռն օգնության համար, որն օգնում է առողջ, լավ և գործուն պահել մեր համայնքը: Ներկա էր ավելի քան 120 մարդ: Մեր Հայաստանյան հաստատություն այցելած հյուրերից շատերը իրենց տպավորությունները կիսեցին մյուսների հետ: Մասնակիցները վայելում էին հատուկ իրենց համար պատրաստված ուտեստներ և աղանդեր: Հյուրերին հատկացված վիճակախաղի տոմսերով մեր բնակիչների ձեռքի աշխատանքները գտան իրենց նոր տերերին: Վիճակախաղի ժամանակ հաջողակ հաղթողները ստացան մեր կանանց ձեռքով պատրաստված երկու մեծ պայուսակ և երկու մեծ նկար Հայաստանից: Հյուրերը նաև դիտեցին  ԱԼԲՀ-ի գործունեության մասին պատմող նոր տեսանյութեր:
ԵՐԱԽՏԻՔԻ ՃԱՇԸ մեր շնորհակալության դրսևորումն է այն անհատներին, ովքեր իսկապես համագործակցության,կամավորականության և բարեգթության բացառիկ օրինակ են:

 

 

 

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքը կատարելուհամարխնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Ձեր գնումները էական նշանակություն ունեն
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/26-4474704  հասցեով և  Amazon-ը նվիրատվություն կանի Փարոս Լայթհաուս Արմենիան Բարեգործական հիմնադրամի համար ԱՄՆ-ում:

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

Հասցե՝   1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1

Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com
 
 
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝

https://www.paypal.me/Armenianlighthouse

Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝

https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/