Տեղեկատվական նամակ Հունիս 2018

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՅՈՒՐԵՐ

 

Մենք սկսեցինք ամիսը ուրախալի իրադարձությամբ։ Նշեցինք հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության  միջազգային օրը։ Մեր երեխաներին հրավիրել էին թանգարան, այնուհետև ռեստորան․ այնտեղ  նրանք շատ հետաքրքիր  խաղերի  և մրցույթների մասնակցեցին, համեղ կերակուր ըմբոշխնեցին։
Անի և Ջոն Սինքուեգրանիները Մեսրոպյան դպրոցի խմբից երեխաների համար գումար նվիրաբերեցին։ Կազմակերպեցինք պիկնիկ, որտեղ ամերիկյան ոճով համբուրգերներ, կարտոֆիլ ֆրի և աղցան մատուցվեցին: Աղանդերին մատուցվեց ձմերուկ և կոնֆետներ: Post shelter ծրագրի մայրերը և երեխաները նույնպես միացել էին մեզ:
Մենք շնորհակալ ենք Անիին և Ջոնին այս ամենը իրականություն դարձնելու համար:

 

Հյուրընկալեցինք Անի Սիմոնյանին Գլենդել,Կալիֆորնիայից։ Նա <<Պնակ մը կերակուր>> ծրագրի հովանավորն էր։ Շրջեցինք հաստատությունով, ծանոթացավ ծերերի և երեխաների հետ։ Այնուհետև   շատ  դեղորայք նվիրաբերեց  մեր բժշկական սենյակներին ծերերի և բնակիչների համար։ Երախտապարտ ենք Անի Սիմոնյանին դեղորայքը նվիրաբերլու և HI-AM բարեգործական հիմնադրամի նախագահ՝ Նշան Աճեմյանին դրանք տրամադրելու համար:

Fuller center-ի անդամները Լեո և Սոնա Մանուելյանների գլխավորությամբ այցելեցին մեր հաստատություն։ Շրջեցին կենտրոնով և շատ հարցեր առաջադրեցին։ Նրանք բոլորը  շատ տպավորված էին մեր գործունեությամբ։

Տեր Գարեգին Բեդուրյանը իր ընտանիքի հետ այցելեց մեզ։ Նրանք շատ էին հուզվել այն աշխատանքից, որ մենք կատարում ենք անապահով մարդկանց համար։ Նրանց միացել էին իրենց ծնողները Քեսաբից։

Շնորհակալ ենք Սարո-ի ընկերությանը և Վարդուկ Կազանչյանին՝  մեր հիմնադրամին իրենց  սրտաբուխ նվիրատվությունների համար։    

 

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ  
 

ԱԼԲՀ-ն նվիրաբերեց մարդասիրական օգնություն Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի 70 անապահով ընտանիքի։ Տրամադրեցինք  պայուսակներ՝ լի հագուստով, կոշիկով, խաղալիքներով և այլ անհրաժեշտ պարագաներով։ ԱԼԲՀ-ն շարունակում է իր բարեգործական գործունեությունը։ Մեկ ուրիշ անգամ աշխատակազմը մեկնեց Արարատի մարզի Նոր Կյանք  գյուղ։  80 անապահով ընտանիք մարդասիրական օգնություն ստացավ։

 

 

 

 

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքը կատարելուհամարխնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Ձեր գնումները էական նշանակություն ունեն
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/26-4474704  հասցեով և  Amazon-ը նվիրատվություն կանի Փարոս Լայթհաուս Արմենիան Բարեգործական հիմնադրամի համար ԱՄՆ-ում:

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

Հասցե՝   1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1

Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com
 
 
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝

https://www.paypal.me/Armenianlighthouse

Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝

https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/