Տեղեկատվական նամակ Մայիս 2018

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՅՈՒՐԵՐ

 

Այս ամիս մենք ծերերի և հիմնադրամի բնակիչների հետ՝ թվով 75 հոգի, ավտոբուսով և հիմնադրամի մեքենայով գնացել էինք Գառնի-Գեղարդ։ Հիմնադրամի խոհարարը՝ Արմինեն, հոգեբանը՝ Լիանան, փոխտնօրենը՝ Նելլին և հիմնադիրը՝ Սեթա Ղազարյանը կազմակերպել էին այս ուղևորությունը։
Տարեցների և հիմնադրամի բնակիչներից շատերի համար սա առաջին այցն էր։ Նրանք բավականություն ստացան ուղևորությունից, գեղատեսիլ տեսարաններից և ըմբոշխնեցին կերակուրը․ պարեցին և երգեցին՝ օրհնելով Տիրոջը, մեզ և ուղևորության հովանավոր՝ Սեթա Քուրդահիին։

Երախտապարտ  ենք Քուրդահի  ընտանիքին արդեն երկրորդ անգամ նմանատիպ փոքրիկ ճամփորդությունը հովանավորելու համար։ 

 

  • Մոնթեբելլոյի Մեսրոպյան դպրոցի աշակերտները իրենց տնօրենի և ծնողների հետ, Զեփյուր Օհաննեսյանի գլխավորությամբ այցելեցին մեր կենտրոն։
    Նրանք հովանավորեցին “Պնակ մը կերակուր” ծրագրի ճաշը: Մատուցեցին ծերերին ճաշասենյակում և օգնեցին խոհանոցում։ Այնուհետև շրջեցին հիմնադրամի տարածքով, խաղացին մեր երեխաների հետ և ըմբոշխնեցին տաք, համեղ կերակուրը, որը պատրաստվել էր նրանց համար։
    Աշակերտները այստեղ մնացին առավել քան 3 ժամ, հաղորդակցվելով բնակիչների երեխաների հետ, և գնացին հիմնադրամից հուզված՝ խոստանալով, որ կվերադառնան կենտրոն կամավոր աշխատանք կատարելու համար։
  • Կոնտեյները, որ Ամերիկայից  ուղարկվել էր  հիմնադիրների կողմից հասավ մեր պահեստ: Շնորհակալ ենք բոլոր նվիրատուներին և հովանավորներին դա իրականություն դարձնելու համար 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ  

 
  • Մենք այցելեցինք Երևանի #1 տուն-ինտերնատ, որտեղ մեծամասամբ անկողնային հիվանդ ծերեր էին։ Անահիտ Անանյանը միացավ մեր անձնակազմին հագուստները բաշխելուց, որոնց կարիքը այնտեղ շատ կար։ 80 հոգի օգնությունը ստացան մեծ սիրով և ժպիտներով․ նրանք արհամարված և միայնակ տարեցներ են։

 

  • 80 կարիքավոր ընտանիք Եղեգնաձորից ստացավ մարդասիրական օգնություն։
    Այս անգամ մենք գյուղապետարան չէինք գնացել, քանի որ հրավեր էինք ստացել Անտուան Թերջանյանից և վերջինս կազմակերպել էր բաշխումը իր սեփական ավտոտնակում։
    Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Տեր և Տիկին Թերջանյաններին և միասին անցկացրած հաճելի ժամանակի համար։
  • Շարունակում ենք տրամադրել նվերների փաթեթներ ծննդատներին: Այցելեցինք երկու հիվանդանոց՝ Հանրապետական ծննդատուն և Աստղիկ ԲԿ: Նվիրաբերեցինք նորածնային հագուստ և տակդիր 111 նորածնի և հղի կանանց:

 

 

 

 

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքը կատարելուհամարխնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Ձեր գնումները էական նշանակություն ունեն
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/26-4474704  հասցեով և  Amazon-ը նվիրատվություն կանի Փարոս Լայթհաուս Արմենիան Բարեգործական հիմնադրամի համար ԱՄՆ-ում:

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

Հասցե՝   1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1

Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com
 
 
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝

https://www.paypal.me/Armenianlighthouse

Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝

https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/