Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2014
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Հետաքրքրությունը մեր աշխատանքի նկատմամբ գնալով մեծանում է: Շատ հյուրեր այցելում են մեզ և ծանոթանում մեր ապաստանին: Այս ամիս Էջմիածնի և Մուսալեռի աշակերտները ոստիկանների հետ այցելեցին մեր կենտրոն: Տաս բռնության զոհեր իրենց անմեղ երեխանների հետ ապաստանել են մեզ մոտ և հինգ բնակիչներ լքել են ապաստանը: Նաև ապաստան ենք տվել մի կնոջ իր 6,7 և 11 տարեկան երեխաների հետ կարճ ժամանակով: Հայրը լքել էր նրանց և նրանք ոչ ոք չունեին օգնություն խնդրելու համար: Մեր հիմնադրամն իրենց փրկության համար բացառություն արեց, ոչ միայն սնունդ և հագուստ, այլ նաև ապաստան: Չնայած որ ապաստանում կան շատ մայրեր և երեխաներ, այնուամենայնիվ սերն ու ընկերական վերաբերմունքը գերակշռում է: Կենտրոնում շատ առողջ միջավայր է տիրում: Բոլոր աղջիկները պարտադիր մասնակցում են կար ու ձևի, խոհարարության, մանիկյուռ/պեդիկյուռի, խոսակցական անգլերենի և համակարգչային դասընթացներին:
Մեծ տոն էինք կազմակերպել մեր բնակիչների համար և ավանդական նոր տարվա նախօրե՝ առատ ուտելիքով և նվերներով:
Մենք ունենք մեր թեժ գծի անվճար հեռախոսահամարը (20-80): Այս արագ արձագանքման հեռախոսահամարը կա յուրաքանչյուր բժշկական կենտրոնում, ոստիկանությունում և Հայաստանի բոլոր մարզպետարաններում: Վտանգի մեջ հայտնված շատ կանայք, ովքեր կյանքի և մահվան իրադրություններում են հայտնվում, անմիջապես օգնություն են ստանում մեր կազմակերպությունից այս համարի միջոցով:
ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ
Ուսումնասիրությունից և մի տնից մյուսը այցելելուց հետո, մենք ընտրել ենք 4 ընտանիքներ, որ շատ կարիքավոր են և ընդգրկել ենք նրանց մեր «Հովանավորիր ընտանիք» ծրագրի մեջ ի շնորհիվ ԱՄՆ-ի և Ավստրալիայի հովանավորների: Այս գումարը օգնում է նրանց գնել դեղորայք իրենց հիվանդ երեխաների համար, մյուսներին սնունդ գնել և լուծել շատ այլ խնդիրներ:
ԱԼԲՀ-ն շարունակում է օգնություն տալ տարբեր համայնքների գյուղերին, ինչպես նաև ընտանիքներին, ովքեր դիմում-խնդրանք են հղում մեզ: Անապահով ընտանիքները ստանում են հագուստ, կոշիկ, խաղալիք, քայլակ, ձեռնափայտ և զուգարանակոնքեր իրենց ընտանիքի հաշմանդամ անդամների համար: Հարևան գյուղի կարիքավոր ընտանիքները նաև ստանում են մանկական սնունդ:
Յուրաքանչյուր չորեքշաբթի մեր մեքենան բերում է 34 ծեր տղամարդկանց և կանանց հարևան գյուղերից և տեղափոխում նրանց մեր կենտրոն, որտեղ նրանց կերակրում ենք 3 տաք կերակրատեսակներով և տալիս հագուստ և կոշիկ: Խնդրում ենք օգնել մեզ շարունակել կերակրել ծերերին: Մեր միջոցները գրեթե սպառվում են:
Մենք կարիք ունենք կանոնավոր ամսական նվիրատուների այս ծրագրի համար: Խնդրում ենք չեկ դուրս գրեք կամ առցանց նվիրատվություն արեք «Պնակ մը Կերակոր» ծրագրի համար:
Շարունակում ենք մեր Սուրբ Գրքի ուսումնասիրության դասընթացները Փարաքարի սբ. Մարիամ եկեղեցու տեր Պարթևի առաջնորդությամբ: Հայաստանում Շողակաթ հեռուստաընկերությունը Սուրբ Գրքի ուսումնասիրության ժամանակ ԱԼԲՀ-ի մասին հաղորդում էր պատրաստել:
Տեսեք, թե ինչ են ասում մեր մասին:
«Սուրբ Գրքի ուսումնասիրության», «Պնակ մը կերակուր», «Հովանավորիր ընտանիք» ծրագրերի բոլոր մասնակիցները ԱԼԲՀ-ից ստացան իրենց Նոր Տարվա նվերները և հաջողություն մաղթեցին մեզ մինչև 2015 թվականը:
Մենք վերակազմավորում ենք մեր աշխատակազմը՝ ելնելով հասարակության պահանջներից: Հետևաբար 2014 թվականին ստիպված էինք ազատել Նաիրա Մուրադյանին և փոխարինել նրան 3 օգնականներով մեր աշխատանքի տարբեր բնագավառները կազմակերպելու համար: Փոխվել է նաև հեռախոսահամարը: Մեր նոր համարն է 043 500 503:
ԱԼԲՀ-Ն ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԲՈԼՈՐ ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ, ԱՋԱԿԻՑՆԵՐԻՆ և ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԵՆՑ ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ!!!
Մենք հավաքում ենք խնամքով օգտագործված հագուստ և նոր հագուստներ, նոր կոշիկներ և խաղալիքներ և փոքր չափսի կահույք:
Խնդրում ենք տարածեք մեր մասին և օգնեք մեզ օգնել կարիքավորներին Հայաստանում:
Առանց Ձեր ներդրումների և խրախուսանքների ոչ միայն այսօր այլև տարիների ընթացքում, մենք չէինք կարող իրականացնել մեր ծրագրերը:
ՄԵՆՔ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵՔ ՁԵՐ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ:
Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ, տարեվերջյան նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեներով:
Address: P.O. Box 3595 Seal Beach, California 90740
USA Ph # 562.598.8025
Fax # 562.598.7958
Armenia ph# 374-43-500-503 or 93-32-78-34
Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1
www.armenianlighthouse.org
E-mail: armenianlighthouse@gmail.com