Տեղեկատվական նամակ Նոյեմբեր 2014
ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ
Մենք մշտապես ծառայում ենք կարիքավորներին և անապահովներին: Օգնության դիմում-խնդրանքները անապահով ընտանիքներից և սիրիահայ փախստականներից բազմապատկվել էին նոյեմբեր ամսին. Նոր Տարին մոտենում է և մարդկանց կարիքները շատանում են: Կարողացել ենք արձագանքնել մի շարք դիմում-խնդրանքների, համայնքների կողմից ուղարկված ցուցակների, ովքեր հագուստի, կոշիկի, մանկական կերի, պայուսակների և այլ անհրաժեշտ իրերի կարիք ունեին: Տրամադրել ենք կարիքավոր ընտանիքների հաշմանդամություն ունեցող անդամներին էլ. սայլակներ, քայլակներ և զուգարանակոնքեր:
Ուրախ ենք տեղեկացնել, որ այս ամիս հարևան համայնքների երկու կանանց իրենց ապրուստի միջոցը վաստակելու համար տրամադրել ենք հարսանյաց զգեստի կտորներ՝ հարսանյաց սրահներ, սեղաններ, մոմեր ձևավորելու և հարսանեկան տարոսիկներ պատրաստելու համար:
Նաև կարողացանք օգնել սահմանային գյուղից մի ուրիշ կնոջ՝ տալով նրան հասարակ զարդեր: Նա գյուղացիների հետ զարդերը փոխանակում է սննդով և կերակրում իր երեխաներին:
Ինչպես տեսնում եք ոչինչ չի վատնվում Ձեր նվիրատվություններից…
Այս ամիս մենք այցելեցինք Շիրակի մարզի երկու գյուղեր՝ Հացիկ և Կարմրաքար: Մեր անձնակազմը վերադարձավ հուսահատված՝ տեսնելով, որ մեր եղբայրներն ու քույրերը ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: Կարմրաքարը միայն 28 ընտանիք ունի, նրանք բոլորը շատ կարիքավոր են: Գյուղում միայն մի վայր կա, որտեղից նրանք կարող են վերցնել իրենց խմելու ջուրը: Մենք բաշխեցինք շատ տաք հագուստներ, կիսաճտքավոր կոշիկներ, խաղալիքներ և այլ անհրաժեշտ իրեր: Օգնություն ենք տրամադրել նաև Արմավիրի մարզի զինովորականներին:
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Մենք զարդարել ենք մեր կենտրոնը և կազմակերպել երեկույթ բնակիչների համար՝ տոնելով մոտակա Սուրբ Ծնունդը: Ինչպես նաև նշել ենք երկու ծննդյան տոներ: Մեր բնակիչները պարեցին, կազմակերպեցին տարբեր խաղեր և զվարճացան:
Այս ամսվա թեժ գծի զանգերը /անվճար 20-80 հեռախոսահամար/ չափազանց շատացել են: Հինգ նոր կանայք իրենց երեխաների հետ եկել և երեք բնակիչ դուրս են եկել: Մեր կամավոր գինեկոլոգը, ընտանեկան բժիշկը և ատամնաբույժները շարունակում են կանոնավոր կերպով այցելել մեզ: Մեր հոգեբանը աշխատում է կանանց և երեխաների հետ: Այն, ինչի մենք փորձում ենք հասնել՝ անհատականության և պիտանելիության զգացողությունն է, որպեսզի վերականգնվի իրենց ինքնագնահատականն ու ինքնուրունությունը և դառնան հասարակության ակտիվ անդամներ: Մայրատունը այն վայրն է, որտեղ նրանք ապրում են, ուժեղանում, մասնագիտություն ստանում, որը հետագայում կարող են օգտագործել ապրուստի միջոց վաստակելու համար:
Ի շնորհիվ Ձեր նվիրատվությունների 2014 թվականին մենք կարողացանք իրականացնել մեր «Հովանավորիր ընտանիք», «Սուրբ Գրքի ուսումնասիրություն» և «Պնակ մը կերակուր» ծրագրերը: Տարվա վերջին «Պնակ մը կերակուր» ծրագրի միջոցները գրեթե սպառվում են: Խնդրում ենք օգնել մեզ պահել այս ծրագիրը շարունակական: $100 կօգնի շաբաթական մեկ անգամ կերակրել երեսունհինգ ծերերի:
WE NEED YOUR HELP TO DO THIS WORK. PLEASE SHARE YOUR BLESSINGS WITH THE UNFORTUNATE….
Please make your heartfelt, end of year donations, on line or send a check to:
ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740
USA Ph # 562.598.8025
Fax # 562.598.7958
Armenia ph# 374-91-32-78-34
Address in Armenia: ArmavirMarz, Ptghunk Village, Vartanatz 1
www.armenianlighthouse.org
E-mail: armenianlighthouse@gmail.com