Տեղեկատվական նամակ Հունիս 2017
Մայրատունը լի է մայրերով և երեխաներով: Նրանք բոլորը տարբեր տեսակի ընտանեկան բռնության զոհեր են: Մեր թիմը անում է լավագույնս նրանց խնդիրներին լուծում տալու համար: Բնակիչները շարունակում են իրենց կար ու ձևի, համակարգչի, անգլերենի, մանիկյուռ/պեդիկյուռի, վարսահարդարման, խոհարարական դասերը և ջերմոցի աշխատանքները:
Բնակիչներից ոմանք աշխատում են գյուղի մոտակայքում, վաստակում են գումար և շուտով նրանք կտեղափոխվեն Post shelter-ի մասնաշենքերից մեկը, որտեղ ծրագրի շրջանակներում ապրում են 6 կանայք: Նրանք բավական ուժեղ են ինքնուրույն ապրելու համար:
- Պտղունք գյուղում չափազանց վատ պայմաններում բնակվում է սիրիահայ ներգաղթյալ ընտանիք: Պտղունք տեղափոխվելուց ի վեր, շարունակաբար մեզնից ստանում են տարբեր տեսակի օգնություն․ հագուստ, կոշիկ, ձմռան ամիսներին նաև տրամադրել ենք ջեռոց, տաքացուցիչ և չորանոց։ Նրանք դիմեցին մեզ մեր մատուռ եկեղեցում նրանց տղայի ամուսնությունը օրհնելու խնդրանքով․ չունեին բավականաչափ միջոցներ այն կազմակերպելու համար։ Տիկին Սեթան խնդրեց անձնակազմին ստանձնել բոլոր պարտականությունները, և ծախսերը հոգալ ԱԼԲՀ- Հույսի Շող ծրագրի շրջանակներում: Մենք կազմակերպեցինք նրանց հարսանիքը երկու օրում՝ հնարավորինս փորձելով նրանց օրը անմոռանալի դարձնել։ Հարսը ընտրեց իր հարսանեկան զգեստը և բոլոր պարագաները մեր կենտրոնից, հրավիրեցինք կամավոր վարսահարդարին, հետո պատվիրեցինք գեղեցիկ հարսանեկան տորթ և գնեցինք շամպայն արարողությունից հետո նրանց օրհնությունը նշելու համար:Մեր բնակիչները մեզ շատ օգնեցին․ ամբողջ օրը պատրաստում էին հարսանեկան հուշանվերներ՝ տարոսիկներ և զարդարում էին մեր շենքի բակը արարողության համար։ Տեր Պարթևը օրհնեց նրանց նորաստեղծ ընտանիքը:
- Մեսրոպյան դպրոցի աշխակերտները ուսուցչուհու և երկու մայրերի հետ մեծ ավտոբուսով այցելել էին մեր կենտրոն: Նրանք հովանավորել էին այդ օրվա «Պնակ մը կերակուր» ծրագիրը: Աշակերտները մատուցեցին ծերերին, շրջեցին կենտրոնով, մտերմացան բնակիչների հետ, բավականություն ստացան երեխաների հետ խաղալուց: Վայելեցին տաք համեղ կերակուրը, որ պատրաստվել էր իրենց համար:
- Փասադենայի Լա Կանադա ավագ դպրոցի հայկական ակումբի ուսանողները եկել էին Ալտա Դենայի պահեստ՝ փաթեթավորելու նվիրաբերված ապրանքները։ Հրաշալի փորձառություն էր բոլորի համար։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում Գրիգորյաններին, Թուջյաններին և Չաթոյաններին այս ամենը իրականություն դարձնելու համար։ Նվիրատվությունները հավաքվում են և փաթեթավորվում իրենց տարածքում։ Մեր ակտիվ կամավորներ՝ Լորի Կարագոզյանը և Շուշիգ Կեհեյանը, միացել էին խմբին օգնելու և ուղղություն ցույց տալու, քանի որ նրանք արդեն որոշ ժամանակ աշխատել էին մեզ հետ։
Մեր գրասենյակից շատ մարդիկ գալիս և ստանում են տարբեր տեսակի իրեր. հագուստ, կոշիկ, քայլակ, զուգարանակոնք, մեծահասակի և մանկական տակդիրներ:
|
|