Տեղեկատվական նամակ Մայիս 2017
Նախնական կենցաղավարության համար որոշակի սնունդ տրամադրեցինք, այսուհետ նրանք կդասավորեն իրենց կենցաղը ինքնուրույն:
Ֆինանսապես անկախ են, քանի որ աշխատում և վաստակում են իրենց ապրուստը և բնակվարձ չեն վճարում:
Մեր բնակիչները գնացել էին «Խոստում» ֆիլմը դիտելու: Խորին շնորհակալություն ենք հայտնում Անահիտ Անանյանին տոմսերի գումարը տրամադրելու համար:
Կենտրոնում տոնեցինք Քրիստոսի Համբարձումը: Բնակիչները շատ ոգևորված էին, անձնակազմի հետ պարում էին հայկական ավանդական երաժշտության ներքո:
Օգնեցինք մեր նախկին շահառուներից մեկին՝ վճարելով նրա ուսման վարձը և նա ավարտեց սպորտային առողջության և բուժական մերսման լրիվ դասընթացը: Արմինեն մեր ապաստանում էր իր որդու՝ Ալիկի հետ ավելի քան մեկ տարի, տկն. Սեթա Ղազարյանը (հիմնադիր/գործադիր տնօրենը) բացահայտեց,որ նա ունի մերսում անելու տաղանդ. երկրաշարժից հետո նա բուժել էր իր հորը և նորից ոտքի հանել, տկն. Սեթան օգնեց նրան՝ տալով աշխատանք. մերսում էր մեզ և մեր հյուրերին փողի դիմաց: Դա նրան շատ ոգևորեց և նա ցանկացավ շարունակել իր ուսումը: ԱՄՆ-ից մի խումբ այցելուներ ուղղորդվել էին մեր կենտրոն տուրիստական գործակալ Գաբրիելի կողմից, վերջինիս քույրերը տվեցին մեզ 400 դոլար, որպեսզի Արմինեն հաճախի դասերին: Ծանր ձմռանից հետո նա հաղթահարեց բոլոր խոչընդոտները և ավարտեց իր ուսումնական կուրսը:
Այցելեցինք նաև Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղ, անցանք երկար ճանապարհ հասնելու և օգնելու նրանց, ովքեր մեր օգնության կարիքն ունեն:
Այս ամիս ստացել ենք օգնության շատ դիմում-խնդրանքներ Սիրիայի ներգաղթյալներից: Ավելի քան 30 սիրիահայեր մեր կենտրոնից ստացան հագուստ, ծածկոցներ, խոհանոցային պարագաներ և այլ անհրաժեշտ իրեր։ Բացի այդ, ամեն օր շատ ընտանիքներ են գալիս մեր կենտրոն խնդրելու այն ապրանքները, որի կարիքն ունեն: Հաշմանդամ և անապահով ընտանիքների դիմում-խնդրանքները ևս կրկնապատկվել են: Դեռ կան բազմաթիվ գրանցված ընտանիքներ, ովքեր սպասում են իրենց հերթին, որպեսզի օգնություն ստանան։
- Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում՝ դեղորայքի համար նվիրատվություն կատարած Գարո Բերբերյանին և իր հորը, ինչպես նաև բժ. Սուսաննա Օնանյանին դեղորայքը գնելու և մեր կենտրոն բերելու համար:
- Կոնտեյները, որ Ամերիկայից ուղարկվել էր հիմնադիրների կողմից, հասավ մեր պահեստ: Շնորհակալ ենք բոլոր նվիրատուներին:
- Ռոզ-Մարի Բորանյանին և Կանադայից եկած խմբին՝ իրենց խիստ զբաղված գրաֆիկից ժամանակ տրամադրելու և մեր կենտրոն այցելելու համար:
Շատ հուզված և տպավորված էին այն աշխատանքով, որ անում ենք ապաստանի բնակիչների և անապահով մարդկանց համար: - Բժիշկ Սուսաննա Օնանյանին, ատամնաբույժ Արմինեին Lux- Med ատամնաբուժական կլինիկայից, ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքները՝ տրամադրելով բժշկական և ատամնաբուժական օգնություն մեր բնակիչներին և իրենց երեխաներին:
- Շիրիկյան ընտանիքին՝ պոլիէթիլային գունավոր տոպրակներ նվիրաբերելու համար, որոնք մենք օգտագործեցինք նվիրաբերված ապրանքները հասցեատերերին բաշխելու համար:
- Թոմ Գաբրիելին բոլոր արկղերը նվիրաբերելու համար, որոնք օգտագործեցինք նվիրաբերված ապրանքները կոնտեյներով Հայաստան ուղարկելուն:
|
|