Տեղեկատվական նամակ Ապրիլ 2017
May 12, 2017
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Ի հավելումն մեր բնակիչների զբաղված գրաֆիկին ավելացել է նաև պարի դասը: Ամեն հինգշաբթի կամավոր պարուսույցը գալիս և սովորեցնում է պարի հիմնական քայլերը:
Բնակիչները սկսել են աշխատել ջերմոցում և շուտով կունենանք շատ լոլիկ, պղպեղ և վարունգ: Քաջալերում ենք ջերմոցի աշխատանքները և սովորեցնում մեր բնակիչներին ինչպես աճեցնել և պահպանել մշակաբույսերը:
Տոնեցինք նաև Զատիկը: Բնակիչները գնացին եկեղեցի, այնուհետև հավաքվեցին սեղանի շուրջ, որը լի էր զատկական ուտելիքներով:
Մեր բնակիչները Հայաստանում այցելեցին ցեղասպանության հուշահամալիր և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը :

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Շարունակում ենք մեր մարդասիրական գործունեությունը: ԱԼԲՀ-ի թիմը և հովանավորները անում են հնարավորինս լուծելու այն կարիքավորների խնդիրները, ովքեր դիմում են մեզ: Այս ամիս աշխատակազմը գնացել էր Արմավիրի մարզի Շահումյան գյուղ և օգնություն բաշխել 100 ընտանիքի:
Այցելեցինք հանրապետական ծննդատուն և նվերներ տվեցինք 79 նորածիների և հղի կանանց:
Աշխատակազմը այցելեց հոգեբուժարան և նվիրաբերեց հագուստ և կոշիկ հիվանդներին:
Այցելել ենք բազմաթիվ գյուղեր և կազմակերպություններ և տրամադրել ենք օգնություն շատ անապահով մարդկանց, բայց սա շատ ավելի հուզիչ և տպավորիչ էր…
Շնորհակալ ենք Աստծուն, որ մեզ հնարավորություն է տալիս օգնելու այն մարդկանց, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն:
Կարդացե՛ք Շահումյան գյուղում օգնության տրամադրման մասին հոդվածը.
http://shamshyan.com/hy/article/2017/04/11/1064129/

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- Ռոզի Տեր Սարոյանին, ով ԱԼԲՀ-ի պահեստում կամավոր օգնել է պրն. Զոհրաբին և տկն. Սեթային փաթեթավորելու և պալետներ պատրաստելու հարցում: Կարիք ունենք շատ կամավորների ներգրավվածությանը այս Աստվածային աշխատանքը կատարելու գործում:
- Անահիտ Անանյանին բնակիչների և «Պնակ մը կերկուր» ծրագրի մասնակիցների հետ սեմինարներ անցկացնելու համար:
|
|