Տեղեկատվական նամակ Մարտ 2017
ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅՈՒՄ
- Մարտի 19-ին մենք միջոցառում ունեցանք! Այն շատ հաջող էր: Ներկա էին ավելի քան 120 մարդ: Գլենդելի քաղաքապետ Փաուլա Դիվայնը, ինպես նաև խորհրդականներ՝ պրն. Նաջարյանն ու պրն. Սինանյանը նույնպես օգնեցին մեզ: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր եկան և աջակցեցին մեր աշխատանքին՝ փոփոխություն կատարելով Հայաստանում ապրող մարդկանց կյանքում, ովքեր ունեն դրա կարիքը :
- Մարտի 20-ին կոնտեյները դուրս եկավ պահեստից: Պահեստը լի էր նվիրատուների կողմից տրամադրված ապրանքներով:
- Տեր Եղիա Հայրապետյանը այցելել էր մեր հիմնադիրների տուն: Շնորհակալ ենք նրան իր մշտական աջակցության համար և մեր շաբաթական Աստվածաշնչի սերտողությանը դասեր տրամադրելու համար:
Հայաստանում
- Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է: Օրը հիանալի դարձրեցինք թե՛ ապաստանում ապրող կանանց, թե՛ «Պնակ մը կերակուր» ծրագրի մասնակիցների համար՝ տրամադրելով նվերներ: Ծերերը պարեցին աշխատակազմի անդամների հետ և վայելեցին իրենց օրը:
- Հայկական Tree Project-ը նվիրաբերեց մեզ մշտադալար ծառեր. մենք տնկեցինք դրանք մեր այգում:
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Բնակիչները շարունակում են կար ու ձևի, համակարգչի, անգլերենի, մատնահարդարման, վարսահարդարման և խոհարարական դասերը:
Բնակիչներից վեցը աշխատանք են գտել և գումար են վաստակում: Պատրաստվում են տեղախոխվել “Post Shelter” ծրագիր, որը տրամադրում է ժամանակավոր տուն այն կանանց, ովքեր պատրաստ են ապրել ապաստանից դուրս, բայց դեռ ունեն մեր վերահսկողության կարիքը ավելի ուժեղ և ինքնավստահ լինելու համար:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Շարունակում ենք մեր բարեգործական աշխատանքը` տրամադրելով տարատեսակ իրեր կարիքավոր ընտանիքներին: Այցելում ենք տարբեր ծննդատներ և նվիրաբերում նորածնային հագուստ և տակդիրներ:
Շարունակում ենք օգնել Սիրիայի փախստականներին, ովքեր գալիս են մեր կենտրոն: Գրեթե ամեն օր տալիս ենք խոհանոցային պարագաներ, վերմակներ և հագուստ:
Անակնկալ մատուցեցինք Սիրիայի ներգաղթյալ ընտանիքներից մեկին՝ տրամադրելով նրանց մահճակալ, մատրաս և ծածկոց: Երբ հիմնադիր տնօրեն Սեթա Ղազարյանը իմացավ, որ սիրիահայ ընտանիքը չունի մահճակալ և քնում է հատակին, նա աշխատակազմին խնդրեց գնալ գյուղում գտնվող իր տուն և երկրորդ ննջասենյակի կահույքը տալ նրանց:
Բժշկական իրեր տրամադրեցինք Էջմիածնի հիվանդանոցին: Հիվանդանոցի պայմանները շատ աղքատիկ են , և մենք այն մեր ուշադրության կենտրոնում ենք պահում: Տրամադրում ենք այն բժշկական իրերը, որ ունենք: Գալիս են շտապօգնության մեքենայով և տանում ամբողջ օգնությունը:
|
|