Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2014
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Մեր ծրագրի ամենակարևոր կողմերից մեկը բնակիչներին ապրուստի միջոց ձեռք բերելու համար նոր հմտություններ և բազմապիսի միջոցներ սովորեցնելն է, որպեսզի ձեռք բերեն ֆինանսական անկախություն: Մենք ուրախ ենք հայտարարելու, որ մեր անձնակազմում նոր աշխատակից ենք ավելացրել` Անժելային: Նա սովորեցնում է անգլերեն լեզու և համակարգչային դասընթացներ մեր բնակիչներին և դասերից հետո միշտ պատրաստ է պատասխանել նրանց հարցերին: Տարիներ շարունակ շատ կամավորներ ենք ունեցել, ովքեր բնակիչներին անգլերեն են սովորեցրել սահմանված ժամանակով: Այժմ Անժելան սովորեցնում է ամենօրյա սկզբունքով այն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Մեր աղջիկներն ունեն սահմանված ժամեր մեզ խոհանոցում օգնելու համար: Մեր խոհարարը քրտնաջան աշխատում է. վերահսկում և պահպանում է խոհանոցը՝ վստահ լինելով, որ այն միշտ անբիծ է: Մաքրությունը մեր #1 պահանջն է և մեր բոլոր բնակիչները գիտեն, որ մենք չենք հանդուրժի դրանում թերանալը:
POST-SHELTER
Շատ ուրախ ենք, որ post-shelter ծրագիրը գործում է հաջողությամբ: Մեր post-shelter ծրագրի երեխաներից 4-ը գնում են մանկապարտեզ, որը մեր հովանավորության տակ է: Մեր վերահսկողությամբ մայրը ստանում է հագուստ, կոշիկ և սնունդ, որը լրացում է նրա եկամուտին այն աշխատանքից, որ օգնել ենք ձեռք բերել:
Նախկին շահառուները, ովքեր ծննդաբերել են մեր կենտրոնում, կամ ուղղակի ապրել են և կրթություն ստացել, այժմ այցելում են մեզ, և մենք ապահովում ենք նրանց այն ամենով, ինչի կարիքը նրանք ունեն: Այս ամիս սեմինար էր կազմակերպվել մեր բնակիչների համար Կալիֆորնիայի բնակչուհի Էմմա Ղազարյանի հետ: Մեր նախկին բնակիչներից մի քանիսը ևս մասնակցություն ունեցան: Դասընթացի վերջում Էմման նվիրեց նրանց դեմքի և ձեռքի կրեմներ:
Մենք շարունակում ենք մեր «ՊՆԱԿ ՄԸ ԿԵՐԱԿՈՒՐ» և «ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՈՐՒԹՅՈՒՆ» ծրագրերը: Մեր հիմնադիրն անցկացրեց իր վերջին սուրբ գրքի ուսումնասիրությունը հոկտեմբերի 17-ին մինչև իր մեկնելը: Այժմ նրանք վերադարձել են ԱՄՆ և աշխատում են այնտեղից: Չորս նոր ծերեր ավելացել են մեր աճող Պնակ մը կերակուր ծրագրին: Մենք աղոթում ենք, որպեսզի այն կարողանանք պահել շարունակական և հուսով ենք դարձնել շաբաթը երկու անգամ, քանի որ ծերերը քաղցած են և խնդրում են ամեն շաբաթ երկրորդ օրվա համար:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ և ՀԵՌԱՎՈՐ ԳՅՈՒՂԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Շարունակում ենք օգնություն տրամադրել հայկական ընտանիքներին, ովքեր փախել են Սիրիայի պատերազմից և եկել են Հայաստան համարյա թե դատարկ: Նրանք գրեթե ամեն օր դիմում են մեր օգնությանը: Նաև շարունակում ենք օգնություն տրամադրել հեռավոր գյուղերից այն անհատներին և ընտանիքներին, ովքեր դիմում են մեզ օգնության խնդրանքով:
Մենք բաշխում ենք հագուստ, վերմակներ, հարսանեկան զգեստներ, կոշիկներ, խաղալիքներ, քայլակներ, անվասայլակներ, զուգարանակոնքեր և այլ տնտեսական անհրաժեշտ իրեր մեր պահեստից;
Այս ամիս ինչպես սովորաբար բաշխեցինք մեր ամսական դրամական օգնությունները և տրամադրեցինք հագուստ հովանավորյալ ընտանիքների յուրաքանչյուր անդամին:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Նատալի Ֆարմ ընկերությանը օրգանական HIPP մանկական կեր տրամադրելու համար, նաև մեր կամավոր ընտանեկան բժշկին, գինեկոլոգին և ատամնաբույժին, ովքեր շարունակում են իրենց բարեգործական գործունեությունը՝ տրամադրելով շատ անհրաժեշտ բժշկական օգնություն և ուշադրություն մեր ապաստանի բռնության զոհ դարձած կանանց և իրենց երեխաներին ,ինչպես նաև «Պնակ մը կերակուր» և «Սուրբ Գրքի ուսումնասիրություն» ծրագրերի մասնակիցներին:
ՄԵՆՔ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵՔ ՁԵՐ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ:
Խնդրում ենք կատարեք Ձեր նվիրատվությունը.
ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740
USA Ph # 562.598.8025
Fax # 562.598.7958
Armenia ph# 374-91-32-78-34
Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1
www.armenianlighthouse.org
E-mail: armenianlighthouse@gmail.com