Տեղեկատվական նամակ Փետրվար 2017
March 20, 2017
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Այս ամիս բռնության ենթարկված և անտեսված 4 կանայք իրենց անմեղ երեխաների հետ ապաստան գտան Մայրատանը: Ապաստանում փետրվարի վերջին ապրում էին 18 կին և 25 երեխա:
Բնակիչների հետ տոնեցինք հայկական ավանդական «Տյառնընդառաջը»: Տեր Պարթևը մատուռ եկեղեցում փոքրիկ արարողություն կատարեց և բացատրեց «Տյառնընդառաջի» նշանակությունը:
Այնուհետև հավաքվեցինք կրակի շուրջը, երգեցինք եկեղեցական երգեր և սկսեցինք ցատկել կրակի վրայով: Տոնական տրամադրությունը շարունակվեց սեղանի շուրջ: Շնորհակալ ենք Աստծուն առատ օրհնության համար:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
ԱԼԲՀ-ն շարունակում է «Հույսի Ճրագ» ծրագիրը: Նվիրաբերում ենք անհրաժեշտ ապրանքներ կարիքավոր ընտանիքներին:
Ինչպես ամեն ամիս, այս ամիս ևս ստացանք շատ անհատների դիմում-խնդրանքներ, ովքեր չափազանց կարիք ունեն մարդասիրական օգնության: Օգնություն տրամադրեցինք 60-ից ավելի ընտանիքների:
Անձնակազմը մեկնեց Արմավիրի մարզի Տարոնիկ և Մարգարա գյուղեր: Երկուսն էլ մոտ էին Թուրքիայի սահմանին և մենք մուտք գործեցինք գյուղ հատուկ անցագրային թույլտվությամբ: Գյուղացիները զարմացած և ուրախացած էին ,որ մենք ուշադրություն էինք դարձրել իրենց կարիքներին և նվիրաբերել էինք տոպրակով հագուստ, կոշիկներ, խաղալիքներ և այլ անհրաժեշտ իրեր:
Հատուկ ուշադրություն ենք դարձնում սիրիահայ փախստականներին և նրանց խնդիրներին, անում ենք հնարավորինս, օգնության ձեռք ենք մեկնում բոլոր սիրիահայերին:

Այցելում ենք տարբեր ծննդատներ և անակնկալ նվերներ ենք տրամադրում մայրերին իրենց նորածինների համար(նորածնի հագուստ,վերմակներ և տակդիրներ): Այս ամիս նվիրաբերել ենք ավելի քան 155 նորածնային փաթեթ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- Դեկտեմբերի 6-ից մինչև հունվարի 6-ը միացանք UCOM կազմակերպության արշավին. օգնել առավել անապահով մարդկանց Հայաստնաում և Արցախում:
Փետրվարի 18-ին նրանց ներկայացուցիչները ծաղրածուով եկան մեր կենտրոն՝ ուրախացնելու մեր երեխաներին և իրենց երախտագիտությունը հայտնելու բնակիչներին, ովքեր օր ու գիշեր աշխատեցին՝ կարելով մեծ և փոքր պայուսակներ, դռան կանգառներ /door stops/, գոգնոցներ, Սուրբ Ծննդյան գուլպաներ, դրանք մենք նվիրաբերեցինք իրենց Հյուսիսային պողոտայի բուտիկին: Փոքրիկ բնակիչները շատ ուրախացան և հետաքրքրաշարժ խաղեր խաղացին միմյանց հետ: Նրանք իսկապես բավականություն ստացան օրվանից: - Հիմնադիր և գործադիր տնօրեն Սեթա Ղազարյանը հրավիրվել էր Պասադենային սուրբ Գրիգոր եկեղեցի (տղամարդկանց ֆորումին), խոսելու Հայաստանում ընտանեկան բռնության մասին և ներկայացնելու հիմնադրամի աշխատանքը:
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740
USA Ph # 562.598.8025
Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503
Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com