Տեղեկատվական նամակ Հունվար 2017
March 2, 2017
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Հունվարի սկզբին դեռ զգացվում էր Նոր տարվա շունչը, թատրոնները մեզ տրամադրել էին Նոր Տարվա հանդեսի անվճար տոմսեր: Բնակիչները գնացին տիկնիկային թատրոն, այնուհետև Մոսկվայի տուն, որտեղ կազմակերպված էր հրաշալի շոու մեր երեխաների համար և ամսվա կեսին մենք տարանք նրանց Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն: Մասնակցությունը այսպիսի մշակութային իրադարձություններին մեր բնակիչների կյանքը դարձնում է ավելի հետաքրքիր և գունեղ :
Սուրբ Ծննդյան երեկոյան նրանք գնացին Փարաքարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի: Սուրբ պատարագից հետո, Սուրբ Ծննդյան ընթրիքը նրանց սպասում էր կենտրոնում:
Մասնագիտական դասընթացները շարունակվում են: Անում ենք հնարավորինս, որպեսզի ունենանք դրական ազդեցություն մեր բնակիչների և իրենց երեխաների կյանքի և բարեկեցության վրա: Նաև մշտապես սովորեցնում ենք գնահատել Աստծո կողմից տրված պարգևը՝ մայրությունը:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Շարունակում ենք մեր բարեգործական աշխատանքները` տրամադրելով տարատեսակ իրեր կարիքավոր ընտանիքներին:
2016 թվականից սկսած ունենք նոր ծրագիր: Այցելում ենք տարբեր ծննդատներ և անակնկալ մատուցում մայրերին իրենց նորածինների համար (նորածնի հագուստ,վերմակներ և տակդիրներ):Նվերներ ենք տրամադրել ավել քան 500 նորածինների:
Շարունակում ենք օգնել Սիրիայի փախստականներին, ովքեր գալիս են ԱԼԲՀ-ի կենտրոն: Գրեթե ամեն օր առնվազն 7-9 ընտանիքի տրամադրում ենք խոհանոցային ապրանքներ, վերմակներ, տաք հագուստ: Երկար տարիներ Հայաստանում չէր եղել նմանատիպ ցուրտ ձմեռ, և սա պատճառներից մեկն է, որ մեր դիմում-խնդրանքները բազմապատկվել են, մարդիկ հիմնականում խնդրում են տաք հագուստ և վերմակներ:
Անձնակազմը շարունակում է այցելել գյուղեր և տրամադրել օգնություն, առանց ուշադրություն դարձնելու ճանապարհներին, որոնք ծածկված են ձյունով և դրսում -25 C է: Այցելել ենք Արագածոտնի մարզի Փարպի և Նազրվան գյուղեր: Նվիրատվությունից հետո, գյուղապետերը մեզ շնորհակալագրեր հանձնեցին:

ՄԵՐ ԽՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- Կալիֆորնիայում և Յութայում գտնվող բոլոր նվիրատուներին՝ հագուստ, խաղալիքներ, տակդիրներ, խոհանոցային պարագաներ, վերմակներ և այլ իրեր Հայաստանի անապահով մարդկանց նվիրաբերելու համար: Հունվարի 31-ին կոնտեյները հասավ ԱԼԲՀ-ի կենտրոն:
- Պարթև քահանային ջրօրհնեքի կարգ կատարելու և ամբողջ կենտրոնը օրհնելու համար: Բոլոր շահառուները և շրջակա գյուղերի բնակիչները ներկա էին արարողությանը: Օրհնեց նաև մեր կերակուրը:
- Բժշկուհի Սուսաննա Օնանյանին, և ատամնաբույժ Արմինե Քամալյանին, ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքները՝ տրամադրելով անհրաժեշտ բժշկական և ատամնաբուժական ծառայություն մեր ապաստանի բնակիչներին և իրենց երեխաներին:
|
|
|