Տեղեկատվական նամակ Նոյեմբեր 2016
December 26, 2016
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Քանի որ ավելի է ցրտում, բնակիչները շատանում են մեր ապաստանում: Չորս նոր բնակիչներ իրենց երեխաների հետ նոյեմբերին եկել են մեր կենտրոն: Նրանցից մեկը 17 տարեկան է, նորածնի հետ: Նա հիվանդանոցից ուղիղ այստեղ է եկել: Ո՛չ ծնողներ, ո՛չ բարեկամներ: Տղամարդը լքել էր, քանի որ տեղ չուներ նրան տանելու:
Փոքրիկ աղջիկ ծնվեց մեր կենտրոնում, մայրը նրան Մարիամ անվանեց:
Մեր կանայք շարունակում են իրենց դասերը: Հիանալի է տեսնել նրանց կյանքով լի և ամեն ինչ նորից սկսելու ցանկությամբ:
Բնակիչները պատրաստում են մեծաքանակ մեծ և փոքր պայուսակներ, դռան կանգառներ ‘door stops’, Սուրբ Ծննդյան գուլպաներ, բացիկներ, որոնք նվիրաբերում ենք UCOM ընկերությանը և դրանք դրված են Հյուսիսային պողոտայի Սուրբ ծննդյան տնակում բարեգործական նպատակներով վաճառելու և ավելի շատ կարիքավոր ընտանիքներին օգնելու համար:
Նոյեմբերին անձնակազմը և բնակիչները սկսեցին զարդարել կենտրոնը՝ պատրաստվելով Նոր Տարուն:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Նվիրաբերում ենք անհրաժեշտ ապրանքներ կարիքավոր ընտանիքներին: Ինչպես միշտ ստանում ենք բազմաթիվ դիմում-խնդրանքներ:
Շարունակում ենք օգնել Սիրիացի ներգաղթյալներին, ովքեր ավտոբուսով գալիս են ԱԼԲՀ-ի կենտրոն և ի հավելումն հագուստի և վերմակների, տրամադրում ենք տաքացուցիչներ, ամանեղեն, կաթսաներ, էլեկտրական ջեռոցներ:
Մինչ այսօր գնել ենք առավել քան 60 տաքացուցիչ և 30 էլեկտրական ջեռոցներ, 50 սպասքի հավաքածու և 30 չորանոց՝ այստեղ Հայաստանում:
Ավելիի կարիքն ունենք, քանի որ պահանջարկը շատ է, և առանց Ձեր օգնության հնարավոր չէ այս ամենը իրականացել:
Բոլոր հիվանդանոցի նորածիններին տրանադրում ենք վերմակներ, մանկական հագուստ և տակդիրներ:

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- Թերապևտ Սուսանա Օնանյանին, ատամնաբույժ` Արմինե Քամալյանին Lux Med ատամնաբուժական կլինիկայից, ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքը՝ ծառայելով մեր բնակիչներին և ԱԼԲՀ-ի ծրագրերի մասնակիցներին
- Natali Pharm-ին մեր երեխաներին բավականաչափ օրգանիկ Hipp մանկական սնունդ տրամադրելու համար, և հավելյալ ` կարիքավորներին նվիրաբերելու համար:
|
|