Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2016
October 25, 2016
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Գաբրիել Հայկազյանը 20 հոգանոց խումբ էր բերել Հայաստան, և նրանց առաջին օրը սկսվեց Էջմիածին այցելությամբ այնուհետև մեր կենտրոն: Համեղ հյուրասիրոթյուն կազմակերպեցինք նրանց համար: Բոլորին շշմեցրել էր մեր ապաստանն ու բոլոր բնակիչները:
Նրանք բոլորը գոհացուցիչ արցունքներով նվիրատվություն արեցին. գնալով մեր կենտրոնից, խոստացան ամեն կերպ նպաստել մեր առաքելությանը: - Սեպտեմբերի 8-ին սբ. Մարիամ Աստվածածնի տոնն էր: Տեր Հայրը սուրբ պատարագ մատուցեց մեր Սբ. Աստվածածին եկեղեցում: Բոլոր բնակիչները և մի քանի հոգի եկեղեցու համայնքից ներկա էին: Օրհնություն էր բոլորի համար, բոլորը հաղորդություն ստացան:
- Ավետիք Ղազարյանը եկավ մեր կենտրոն և մի ամբողջ օր նվիրեց մեր բնակիչներին՝ սովորեցնելով նրանց դեմքի խնամք, և թե ինչպես հոգ տանել իրենց մաշկի մասին: Բնակիչները անսահման ուրախ էին, որ արժանացան նրան, որ ինչ որ մեկը ԱՄՆ-ից բավականին հետաքրքրված էր հոգ տանելու իրենց գեղեցկության մասին:
- ՏԵր և Տկն Մկրտչյանները Յութայից հովանավորեցին Պնակ մը կերակուր ծրագիրը և հյուրասիրեցին ծերերին, բաժանեցին նրանց նոր վերմակներ, այնուհետև միացան մեզ գնալու Արագածոտնի մարզի Օհանավան գյուղ և Արմավիրի մարզի Փշատավան գյուղ: Բաշխեցին նվիրաբերված վերմակներ, օճառներ, ատամի մածուկ և խոզանակ, ի հավելումն մեր հագուստի, կոշիկի, խաղալիքի նվիրատվության, որոնք նրանք հավաքել էին Յութայում:
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Մթնոլորտը մեր կենտրոնում շատ բարեկամական և ուրախ է: Այս ամիս տոնեցինք 3 ծննդյան տարեդարձ և ատամհատիկ: Բնակիչները գնացին Երևան թատրոն դիտելու,այնուհետև գիշերով շրջեցին Երևանում: Մասնակցում են անգլերենի, համակարգչի,կար ու ձևի և մանիկյուռ/պեդիկյուռի դասերին:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
ԱԼԲՀ-ն շարունակում է Հույսի Ճրագ ծրագիրը: Անձնակազմը գնում է Հայաստանի տարբեր գյուղեր և կարիքավորներին նվիրաբերում է մարդասիրական օգնություն: Այս ամիս այցելեցինք նաև Արմավիրի մարզի Հայկավան գյուղ:
Էմմա Ավետիք Ղազարյանը ԱԼԲՀ-ի ակտիվ աջակիցներից է, ով միացավ մեր անձնակազմին Արարատի մարզի Երասխ գյուղին ապրանքներ նվիրաբերելու համար: Ուրախ ենք, որ մարդիկ միանում են մեզ մեր նպատակային գործում:
Շարունակում ենք օգնել սիրիահայ փախստականներին, ովքեր գալիս են մեր կենտրոն:
|