Տեղեկատվական նամակ Օգոստոս 2016
September 22, 2016
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Քանի դեռ մեր հիմնադիրները Հայաստանում են, նրանք անում են ամեն ինչ մեր բնակիչների կյանքը ավելի հետաքրքիր դարձնելու համար: Բնակիչները գնում են եկեղեցի ամեն կիրակի և եկեղեցուց հետո, տանում ենք նրանց կամ խաղահրապարակ կամ հյուրասիրության այնտեղ, որտեղ խաղաhրապարակ կա, որպեսզի հանգստյան օրերը ավելի հաճելի անցնեն: Այս անգամ հիմնադիրները տարել էին նրանց Էջմիածնի Տաշիր պիցցա: Բնակիչները շատ ուրախ էին:
Բնակիչները շատանում են մեր ապաստանում, և գրեթե ամեն ամիս մենք տարեդարձ ունենք: Այս ամիս 3 տարեդարձ ունեինք նույն օրը: Մեր կանայք մասնակցում են կար ու ձևի, համակարգչի, անգլերենի, մանիկյուռ/պեդիկյուռի, վարսահարդարման և խոհարարական դասերին:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Մեր անձնակազմը 180 կմ քարքարոտ ճանապարհ էր անցել Լճավան գյուղ հասնելու համար. այն գտնվում է Ղարաբաղին մոտ, տրամադրեցինք մարդասիրական օգնություն 93 ընտանիքի ամբողջ գյուղում: 10 ժամ տևեց ընդհանուր բաշխումը իրականացնելը:
Նվիրաբերեցինք մարդասիրական օգնություն Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի 80 ընտանիքի և 60 առավել կարիքավոր ընտանիքի տարբեր գյուղերից Աշտարակի մարզպետարանում: Շնորհակալ ենք մարզպետարանի աշխատակիցներին ցուցակը ուղարկելու և օգնություն տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար:

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ.
- Մալվինա Մկրյանին, Զեփյուռ Օհաննեսյանի հետ մեր կենտրոն այցելելու և մի ամբողջ օր մայրերի և երեխաների հետ անցկացնելու և նրանց գեղագիտական հմտություններ սովորեցնելու համար:
- Զեփյուռ Օհաննեսյանին արվեստի դաս անցկացնելու, դրամապանակների և պայուսակների վրա նախշազարդում սովորեցնելու համար, դրանք վաճառվելու են ԱԼԲՀ-ի միջոցառումների ժամանակ:
- Մեր կամավոր բժշկուհի Սուսաննա Օնանյանին, գինեկոլոգ՝ Եվա Թորոսյանին, և մեր ատամնաբույժ՝ Արմինեին, Lux Med ատամնաբուժական կլինիկայից, ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքները՝ ծառայելով մեր բնակիչներին և իրենց երեխաներին:
- Natali Pharm-ին մեր երեխաներին բավական քանակությամբ մանկական Hipp օրգանիկ սնունդ տրամադրելու և հավելյալ՝ կարիքավորներին բաշխելու համար:
- Անահիտ Անանյանին Գլենդելից, շուրջ 6 շաբաթ յուրաքանչյուր ուրբաթ ծերերի հետ բժշկական սեմինարներ անցկացնելու և յուրաքանչյուր երկուշաբթի՝ մեր բնակիչների հետ հոգեբանական սեսիաներ անցկացնելու համար:
|