Տեղեկատվական նամակ Մայիս 2016

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

Մայիսը սկսեցինք ծննդյան տարեդարձով:  Մայիսի 2-ին Գոռի առաջին տարեդարձն էր: Նրա մայրը 18 տարեկան է: Նրանք եկել են մեր կենտրոն Տավուշի մարզից:  Ամուսինը նրան և երեխային թողել էր փողոցում և նրանք ոչ մի տեղ չունեին գնալու:
Մեր կանայք մասնակցում են  կար ու ձևի, համակարգչի, անգլերենի, մանիկյուռ/պեդիկյուռի, վարսահարդարման և խոհարարական դասերին: Նրանք պատրաստում են  գոգնոցներ, սեղանի սփռոցներ և այլ հետաքրքիր իրեր:
Մեր կենտրոնում տոնեցինք  Քրիստոսի  Համբարձումը: Բնակիչները շատ ոգևորված  էին,անձնակազմի հետ պարում էին հայկական ավանդական երաժշտության ներքո:

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Շարունակում ենք օգնել բոլոր նրանց, ովքեր ուղարկում են մեզ դիմում-խնդրանքներ,բազմազավակ ընտանիքների ցուցակներ, ովքեր հագուստի, կոշիկի պայուսակների և այլ անհրաժեշտ իրերի կարիք ունեն: Մեր անձնակազմը մեկնեց Արարատի մարզ՝  Նորամարգ համայնքին օգնություն տրամադրելու:
Խնդրում ենք, օգնեք մեզ օգնել  այս խիստ կարիքավոր հայերին:

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄՆ-ԻՑ
Հովիկ և Հուրի Մկրտչյանները,  ովքեր հարում են Մորմոններին, Յութայում հավաքեցին 27 ոտնաչափ կոնտեյներ՝ լի տակդիրներով, անվասայլակներով,օճառներով, նոր հագուստով, կոշիկներով, և տվեցին դրամական միջոցներ, որպեսզի կոնտեյները տեղափոխվի Հայաստան: Հայ երիտասարդները փաթեթավորեցին իրերը:
Երախտապարտ ենք Հարութ  Բեկերյանին  16 ժամ Յութայից կոնտեյները դեպի Լոնգ Բիչ տեղափոխելու  համար:
Միառժամանակ տեղափոխման հետ զուգահեռ Ղազարյան ընտանիքի թոռները և Զահրի երիտասարդները եկան օգնության,  կշռեցին և հատկորոշեցին յուրաքանչյուր արկղ: Շուտով մենք մեկ այլ կոնտեյներ կուղարկենք:  Թող Աստված փոխհատուցի բոլոր այս մարդկանց:

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ 

  • Մեսրոպյան դպրոցի աշակերտները  ուսուցչուհու և ծնողների հետ ավտոբուսով եկան մեր կենտրոն:  Նրանք հովանավորել էին այդ օրվա «Պնակ մը կերակուր» ծրագիրը: Աշակերտները հյուրասիրեցին ծերերին, շրջեցին կենտրոնով , մտերմացան բնակիչներին, խաղացին երեխաների հետ: Ճաշակեցին տաք համեղ կերակուրը, որ պատրաստվել էր իրենց համար:

  •  Ավստրալիայից  Բլղուրջյան և Բաբլանյան ընտանիքները այցելեցին մեր կենտրոն: Դա նրանց համար հուզառատ փորձառություն էր: Նրանք ողողեցին երեխաներին նվերներով:   Հովանավորեցին «Պնակ մը կերակուր» ծրագիրը և մատուցեցին ծերերին: Շրջեցին կենտրոնով ,այնուհետև գնացին մանկապարտեզ և  post shelter,  խաղացին մեր երեխաների հետ, վայելեցին իրենց ժամանակը մեր կենտրոնում: Բլղուրջյան ընտանիքը հանդիպեց նաև իր հովանավորյալ ընտանիքին:

 

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ.
  • Natali Pharm-ին   մեր երեխաներին բավական քանակությամբ  մանկական  Hipp օրգանիկ սնունդ տրամադրելու և հավելյալ՝ կարիքավորներին բաշխելու համար:
  • Թերապևտ՝ Սուսաննա Օնանյանին,գինեկոլոգ՝ Եվա Թորոսյանին, և մեր ատամնաբույժ՝ Արմինեին,  Lux Med ատամնաբուժական կլինիկայից, ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքները՝ ծառայելով մեր բնակիչներին և ԱԼԲՀ-ի ծրագրերի մասնակիցներին:

 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելեք մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք  փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
 
Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ  նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.
 

ALCF  PO Box 3595 Seal Beach California 90740 USA   P 562.598.8025   F 562.598.7958   armenianlighthouse.org                 armenianlighthouse@gmail.com

Armenia P 374-93-32-78-34 or 374-43- 500-503  Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1