Տեղեկատվական նամակ Հուլիս 2014
ՀՅՈՒՐԵՐ
Հուլիսը չափազանց զբաղված ամիս էր ԱԼԲՀ-ի համար: Մեր հիմնադիրները եկան Հայաստան! Եվ ժամանման օրվանից նրանք ձգտում են ապաստանի բնակիչների կյանքն ավելի հետաքրքիր ու արդյունավետ դարձնել նոր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով
- Մեր հիմնադիրների թոռներն եկան կենտրոն և մասնակցեցին շատ աշխատանքների` այցելեցին գյուղ ու բաժանեցին հագուստ, կոշիկ, խաղալիքներ և այլ անհրաժեշտ պարագաներ: Նրանց ներկայությունը կենտրոնում մեծ ուրախություն սփռեց և նոր ուժ հաղորդեց մեր անձնակազմին,բնակիչներին և ծրագրի մասնակիցներին:
- Բլբուլյանը Գերմանիայից մի քանի աջակիցներ բերեց, ովքեր սովորեցրեցին բնակիչներին ինչպես պատրաստել զարդեր: Նրանք այցելեցին երկրորդ անգամ և բերեցին շատ սնունդ: Նաև տիկնիկային ցուցահանդես կազմակերպեցին` պատմելով Աստվածաշնչյան պատմություններ, որը ապաստանի երեխաները շատ հավանեցին:
- Արդեն երրորդ տարին է Fuller Center-ը Լեո և Սոնյա Մանուելյանների գլխավորությամբ այցելում են կենտրոն: Նրանց ողջունեցինք սառը ըմպելիքներով և մրգերով:
- Շվեդիայից հյուրերն այցելեցին մեզ և հովանավորեցին ծերերի ճաշը:
- Զեփյուռ Օհանեսյանն այցելեց իր քույրերի և ընկերների հետ և երեք անգամ հովանավորեցին ծերերի ճաշը: Նրանք մեծահոգաբար նվիրեցին հատուկ իր մեր տեղի եկեղեցու համար` արծաթե մեռոնաթափ:
- Լուսինե Բալքջյանը` մեր վաղեմի հովանավորն իր քույրերի հետ այցելեց մեզ և հովանավորեց ծերերի ճաշը:
Մեր խորին շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր այցելում են մեզ և տալիս դրամական միջոցներ ու այլ անհրաժեշտ իրեր: Մեր հյուրերը շատ դրական ազդեցություն են ունենում բնակիչների վրա. Նրանք դադարում են մտածել իրենց խնդիրների մասին և սիրված ու խնամքի ներքո են իրենց զգում:
|
|
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Օգնության խնդրանքները անապահով ընտանիքներից հուլիսին կրկնապատկվել էր: Մենք նաև ստացել էինք բազմաթիվ դիմում-խնդրանքներ:
Հարևան գյուղի անապահովները ստացել են մանկական սնունդ: Այս ամիս մեր հիմնադրամը տրամադրել է հարսանեկան զգեստ, անվասայլակ, քայլակ և զուգարանակոնքեր տարբեր համայնքի անապահովներին:
Մենք շարունակում ենք օգնել սիրիահայերին, ովքեր գալիս են մեզ մոտ և աջակցություն խնդրում: Այս ամիս ուղարկել ենք ձմեռային հագուստի արկղեր Ղարաբաղի Բերձոր քաղաքի սիրիահայերի համար:
Նվիրած բժշկական իրերը, որ հավաքվում են ԱՄՆ-ում տրամադրվել է Արմավիրի մարզի 3 բժշկական կենտրոններին:
Մեր «Պնակ մը կերակուր», «Հովանավորիր ընտանիք» և «Սուրբ Գրքի ուսումնասիրություն» ծրագրերը ամբողջ ուժով շարունակվում են այն նվիարտուների շնորհիվ, ովքեր օգնում են մեզ այն իրականություն դարձնել:
|
|