Տեղեկատվական նամակ Ապրիլ 2016
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Այս ամիս մեր բնակիչները սկսեցին իրենց աշխատանքը ջերմոցում: Շուտով կունենանք շատ լոլիկ, պղպեղ և վարունգ: Մենք քաջալերում ենք ջերմոցում աշխատելը, սովորեցնում ենք մեր բնակիչներին ինչպես աճեցնել և պահպանել մշակաբույսերը, որովհետև մեր բնակինչերից շատերը եկել են հեռավոր համայնքներից և այն շատ կարևոր է նրանց հետագա գոյատևման համար, երբ նրանք դուրս գան ապաստանից: Անում ենք ամեն ինչ, տալիս ենք նրանց տարբեր հմտություններ, որպեսզի սովորեն և կարողանան գումար վաստակեն, օգնում ենք խնայել հետագա անկախության և առողջ ապրելակերպի համար ապաստանից դուրս :
Մեր բնակիչները շարունակում են իրենց՝ կարի, համակարգչի, անգլերենի, մանիկյուռ/պեդիկյուռի, վարսահարդարման և խոհարարության դասերը: Աստվածաշնչի սերտողության դասեր են անում հիմնադիր Սեթա Ղազարյանի հետ:
- Ջերմոցի աշխատանք
- Անգլերենի դաս
Երբ որ Սեթա Ղազարյանը եկավ Հայաստան, նա մկրտություն կազմակերպեց: Տոնեցինք 24 երեխաների և մայրերի մկրտությունը, որոնցից 21-ը մեր կենտրոնի բնակիչներն էին, դա հիանալի տոնակատարություն էր:
Պտղունքի մանկապարտեզում ապրիլի 7-ին տոնեցինք մայրերի օրը, նրանց համար մեծ պատիվ էր բարերար Սեթա Ղազարյանի ներկայությունը:
- Մկրտում ենք մեր երեխաներից մեկին
- Մանկապարտեզի հանդես
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
ԱԼԲՀ-ն շարունակում է Հույսի Ճրագ ծրագիրը: Մենք այցելեցինք Արարատի մարզի Պարույր Սևակ և Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղեր,նվիրաբերեցինք անհրաժեշտ իրեր կարիքավոր ընտանիքներին: Ինչպես միշտ ստանում ենք բազմաթիվ դիմում-խնդրանքներ: Շարունակում ենք օգնել Սիրիայի փախստականներին ,ովքեր գալիս են մեր կենտրոն:
Անի և Սեթա Միրզայանները հանգանակեցին գումար սիրիահայերին էլեկտրական վառարաններ գնելու համար, սկսեցինք բաժանել կարիքավորներին:
- Ջրաշենի գյուղացիները ստանում են իրենց օգնությունը
- Ընտանիքը ստանում է իր օգնությունը
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ.
- Սարմեն և Թալար Պողոսյաններին, մանկական հագուստ, կոշիկ և աքսեսուարներ նվիրաբերելու համար: Նրանք ժամանակ անցկացրեցին երեխաների հետ: Մեծ սիրով ընդունում ենք բոլոր հյուրերին:
- Natali Pharm-ին մեծ քանակությամբ Հիփ մանկական սնունդ նվիրաբերելու համար:
|
|