Տեղեկատվական նամակ Մարտ 2016
April 12, 2016
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԱՅՐԱՏՈՒՆ
Ամիսը լի էր ուրախալի միջոցառումներով և տոնակատարություններով:
- Մեր հիմնադիր և գործադիր տնօրեն՝ տկն. Սեթա Ղազարյանը, եկավ Հայաստան: Նա նվերներ և ուրախություն բերեց մեր կենտրոն: Միշտ հրաշալի է տեսնել տկն. Սեթային կենտրոնում!
- Տոնեցինք Ծաղկազարդը Փարաքարի եկեղեցում: Մեր հիմնադիրը Ամերիկայից իր հետ բերել էր 200 խաչեր՝ պատրաստված արմավենու ճյուղերից: 40 մանկանց եկեղեցու տիկնանց միությունը, նվիրաբերել էր դրանք մեզ տկն. Սեթայի ընկերուհու՝ Մարո Թուֆենքջյանի միջոցով: Բոլոր հավատացյալները ուրախացան՝ խաչերը կրելով: Դա նոր փորձառություն էր Հայաստանում:
- Տոնեցինք Զատիկը: Մեր բնակիչները գնացին եկեղեցի, այնուհետև հավաքվեցին սեղանի շուրջ,որը լի էր զատկական ուտելիքներով:
- Մեր տնօրենի տեղակալները, Մայրատան բնակիչների հետ՝ 17 մայրեր և 26 երեխաներ, գնացել էին Երևանի Տիկնիկային թատրոն և հրաշալի ու անմոռանալի ժամանակ անցկացրել:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Շարունակում ենք մեր մարդասիրական աշխատանքը: ԱԼԲՀ-ի թիմը Սեթա Ղազարյանի և հովանավորների հետ անում են լավագույնս լուծելու կարիքավորների խնդիրները, ովքեր դիմում են մեզ: Այս ամիս մեր աշխատակազմը գնացել էր Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղ և օգնություն տրամադրել 85 ընտանիքի:
Երբ որ տկն Սեթան եկավ Հայաստան, նա գնաց Դարբնիկ գյուղ, որտեղ շատ սիրիահայեր են ապրում: Հատուկ ուշադրություն ենք դարձնում Սիրիայի փախստականների խնդիրներին և անում ամեն ինչ, որպեսզի ձեռք մեկնենք բոլոր սիրիացիներին:
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ.
- Armenian Tree Project-ին 250 մշտադալար ծառեր նվիրաբերելու համար.
- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի 20 կամավորներին, ովքեր միացան Armenian Tree Project –ին և օգնեցին մեզ ծառատունկն իրականացնել:
- Արսինե Սահակյանին և Արմինե Բաղդասարյանին Vision International People խմբից, ովքեր կազմակերպեցին սեմինար բնակիչների և աշխատակազմի համար առողջության և հիգիենայի վերաբերյալ:
|