Տեղեկատվական նամակ Մարտ 2013

Ամիսը լի էր իրադարձություններով: Ամսվա առաջին օրը մեր հիմնադիրը` Սեթա Ղազարյանն արդեն Հայաստանում էր և հիմնադրամիաշխատանքըավելի հագեցած դարձավ:

  • Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և նրանց անմիջական հսկողությամբ մենք սկսեցինք աշխատել մեր նոր բուկլետի, քարտերի և ձևաթղթերի վրա:Այնուհետևհեռուստատեսությամբ նոր ծրագիր նկարահանվեց մեր մասին և մեծ արձագանք գտավ ամբողջ Հայաստանում
  • Մերշնորհակալություննենք հայտնում Ալին Անտոնյանին, ով մեր կենտրոն էր եկել  ԱՄՆ-ից և իր ուրույն ներդրումն ունեցավ հիմնադրամում կատարվող աշխատանքներում:  Նրա հետ միասին  հեռուստատեսային ծրագիրը թարգմանեցինք  անգլերեն
  • Մկրտեցինք մեր նորբնակիչներին (7 երեխա և 2 մայր) այնուհետև նշեցինք Սուրբ Զատիկը
  • Tree Project-ի նվիրատվության շնորհիվ կազմակերպեցինք ծառատունկ`մեր ապաստարանի աղջիկների մասնակցությամբ:

 

ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ

Այս ամիս կարողացանք օգնել ոչ միայն գյուղերին և անհատներին, ովքեր դիմում խնդրանքներ էին ուղղել մեզ, այլև հրդեհից փրկված մի ընտանիքի: Նրանց տրվեց մահճակալներ, հագուստ, կոշիկ, սպասքի պարագաներ, վերմակներ: Մեր հիմնադիրի և ԱՄՆ-ից ժամանած հյուրի հետ այցելեցինք Արագածոտն մարզի Նոր Եդեսիա համայնքի 100 ընտանիքի: Համայնքների անապահով ընտանիքները ստացան հիմնադրամի կողմից հագուստով, կոշկեղենով, խաղալիքներով, պայուսակներով և այլ անհրաժեշտ պարագաներով պատրաստված պարկեր: Ինչպես նաև «Աստվածաշնչի ուսումնասիրության» և«Պնակ մը կերակուր» ծրագրի բոլոր մասնակիցներին տրվեցին  ակնոցներ: Մեր հիմնադիրը և հյուրը նաև այցելեցին Պտղունքի մանկապարտեզ, որը գտնվում ԱԼԲՀ-ի կողմից տրամադրված սննդի հովանավորության ներքո  և 65 սաների նվերներ տվեցին:

ՄԱՅՐԱՏՈՒՆ

Այս ամիս երեք կին ապաստարան գտան Մյարատանը: Բարեկամներից ոչ ոք չէր ցանկացել օգնել և հետևաբար նրանք հայտնվել էին փողոցում իրենց երեխաների հետ:  Այժմ նրանք ապահով են և շրջապատված սիրով: Մեր նոր ծրագիրը արդեն գործի է դրվել: Մայրատունը լքելուց հետո մենք շարունակում ենք նրանց օգնություն ցուցաբերել այնքան ժամանակ, մինչ որ գտնեն իրենց տեղը հասարակությունում: Այսօր  արդեն մայրատնից դեպի ինքնուրույն կյանքենք ճանապարհել երկու ընտանիք, որ համապատասխանում էին մեր ծրագրին և երրորդը շուտով նույնպես մեր անմիջական միջամտությամբ և հսկողությամբ կմտնի նոր կյանք:

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Մեր համակարգչային, կար ու ձևի ,մանիկյուռ, պետիկյուռի և  խոհարարության դասընթացներին ավելացավ նաև անգլերենի դասընթացը հայ կամավորների միության օգնությամբ:Այս ամիս ունեցանք երկու սեմինար.

  • Կինը և նրա իրավունքները թեմայով սեմինար-դասընթացը անցկացվեց կանանց իրավաշտպանի կողմից
  • Առողջ ընտանիք թեմայի շրջանակներում ելույթ ունեցավ գինեկոլոգը:

Երկու սեմինարներն էլ կազմակերպվել էր մադու իրավունքների գրասենյակի աշխատակազմի կողմից, որի համար շնորհակալ ենք  և  հույս ենք հայտնում,որ մեր համագործակցությունը կլինի շարունակական:Կամավոր ատամնաբույժներն և գինեկոլոգը շարունակում են իրենց աշխատանքը:

Հիմնադրամը ձեր աջակցության կարիքն ունի: Օգնե′ք մեզ աջակցել բռնության զոհ դարձած մայրերին և երեխաներին: www.armenianlighthouse.org

մեր հասցեն`USA  phone# 562-598-8025

Warehouse:1825 Redondo ave Signal Hill, CA 90755

 

Կամ ուղարկեք ձեր չեկերը` P.O.Box 3595, Seal Beach, Ca 90740

հեռ. ՀՀ- ում: 091-327834: 098-570181

Էլ.հասցե`Armenianlighthouse@gmail.com