Տեղեկատվական նամակ Մայիս 2013

ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ

ՊՆԱԿ ՄԸ ԿԵՐԿՈՒՐ. Ծրագիրն արդեն գործում է շուրջ երեք տարի և այս տարիների ընթացքում մեր ծերերը, որ գալիս են 4 շրջակա գյուղերից և Էջմիածին քաղաքից, չեն դադարում իրենց օրհնությունն ու բարի մաղթանքները հղել բարերարներին, $100 և դուք դառնում եք հովանավոր. նրանք կարողանում են ճաշակել տաք կերակուր, ստանալ ուշադրություն, որոնց կարիքը ունեն, ինչպես նաև նոր ծանոթություններ, շփում: Շատ հաճախ դիտում են ֆիլմեր, ստանում բժշկական ծառայություններ և նրանց մոտ կա որոշակի արտաքին և ֆիզիկական փոփոխություն, որն ակնհայտ է: Ծրագրի շրաջանակներում ծերերը շատ հաճախ ստանում են նվերներ, կազմակերպում ենք նաև նրանց անվճար փոխադրումը:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ. Ուսումնասիրության և մի տնից մյուս տուն այցելության  արդյունքում 30 ընտանիքներից 7-ը, որոնք առավել կարիքավոր էին  ներգրավվեցին «Հովանավորիր ընտանիք» ծրագրում ի շնորհիվ ԱՄՆ-ից բարերարների: Այս գումարը նրանցից շատերին օգնում է սնունդ հայթհայթել, մյուսներին առողջանալ և կենսական կարևոր խնդիրներ լուծել:   Մայիսին ԱԼԲՀ-ն օգնություն տրամադրեց Արագածոտն մարզի Ոսկեվազ համայնքի 300 ընտանիքների, 100 ռուս մանկավարժների, ովքեր գտնվում էին սոցիալական ծանր պայմաններում: Համայնքների անապահով ընտանիքները ստացան հիմնադրամի կողմից հագուստով, կոշկեղենով, խաղալիքներով, պայուսակներով և այլ անհրաժեշտ պարագաներով պատրաստված պարկեր: Օգնություն են ստանում ամբողջ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից այն մարդիկ,ովքեր դիմում-խնդրանքներ են հղում մեզ: Ոչ ոք չի մերժվում:

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ` ՀՈՒՆԻՍԻ 1                                                               «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամը երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ նվերներ էր պատրաստել Արմավիրի մարզի 3 մանկապարտեզների սաներին.

  • «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հովանավորության ներքո գտնվող Պտղունքի մանկապարտեզ 65 սաներ
  • Մուսալեռի մանկապարտեզ 65 սաներ,
  • Նոր Արմավիր համայնքի մանկապարտեզ 50 սաներ

 

ՄԱՅՐԱՏՈՒՆ

Մայրատան ապաստարանում մնալու համար գնալով շատանում են թեժ գծի անվճար հեռախոսահամարի 20-80-ի զանգերը: Մայիս ամսին ապաստարանից գնացին երկու աղջիկ և միառժամանակ ապստան գտանը էլի երկուսը:  Շատ ուրախալի է, որ երկու աղջիկն էլ ապաստարանը լքեցին ու միացան իրենց ընտանիքներին: Նրանցից մեկը վերադարձավ հայրական տուն,  իսկ մյուսը միացավ իր ամուսնուն: ԱԼԲՀ-ն հնարավորություն է տալիս սնրանց սկսել իրենց կյանքը նոր էջից: Շարունակվում են հիմնադրամում նաև մանիկյուռի, պեդիկյուռի,խոհարարության, կար ու ձևի և համակարգչային դասընթացները:

 

Հիմնադրամը ձեր աջակցության կարիքն ունի: Օգնե′ք մեզ աջակցել բռնության զոհ դարձած մայրերին և երեխաներին:

 

մեր հասցեն`USA  phone# 562-598-8025

Warehouse:1825 Redondo ave Signal Hill, CA 90755

 

 

Կամ ուղարկեք ձեր չեկերը` P.O.Box 3595, Seal Beach, Ca 90740

հեռ. ՀՀում: 091-327834: 098-570181

Էլ.հասցե`Armenianlighthouse@gmail.com