Տեղեկատվական նամակ Նոյեմբեր 2024
December 10, 2024
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱԼԲՀ-ի բնակիչներն ունեցան քաղաքային հիասքանչ զբոսանք Երևանի փողոցներով: Մենք սկսեցինք մեր քայլարշավը վեհաշուք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարից, այնուհետև զբոսնեցինք Վերնիսաժի աշխույժ շուկայում, որտեղ օդը լցնում էին տեղական մշակույթի տեսարաններն ու հնչյունները:
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Նրանք Աստվածաշնչից պատմություն պատմեցին, երեխաների հետ սուրբ երգեր երգեցին և հյուրասիրեցին նրանց կոնֆետներով:
- Մեր խորին շնորհակալություն ենք հայտնում «ԲԵԿՈՆ ՄՍԱՄԹԵՐՔ»-ին՝ ԱԼԲՀ-ին իրենց առատաձեռն նվիրատվության համար: Երեխաներն անչափ ուրախ էին համտեսելով համեղ մսամթերք:
- ԱԼԲՀ-ի բնակիչները հավաքվել էին սիրով և երախտագիտությամբ նշելու Գոհաբանության տոնը: Մեր հրաշալի խոհարարը պատրաստել էր համեղ ճաշ, որտեղ հիմնական ուտեստը հնդկահավ էր:




ՄԱՅՐԱՏՈՒՆ
- ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչները զբաղված էին Ձմեռ պապին նամակներ գրելով: Նրանց երազանքներն ու հույսերը՝ մեր երկրի համար խաղաղության և երջանկության ցանկություններից մինչև իրենց համար սիրելի խաղալիքների խնդրանքները, օդը լցրեցին տոնական ուրախությամբ:
- Մենք հիանալի աշնանային ֆոտոշարք ունեցանք երեխաների համար ԱԼԲՀ-ում: Աշնանային վառ գույները կատարյալ ֆոն էին արժեքավոր պահերը հավերժացնելու համար:
- Այս ամիս մենք ուրախությամբ նշեցինք մեր փոքրիկ բնակիչների՝ Նորոյի և Ներսեսի ծննդյան օրը։ Հուսով ենք, որ այս տարին ձեզ կբերի այն ամբողջ սերն ու ուրախությունը, որին դուք արժանի եք: Մենք շատ ուրախ ենք, որ դուք մեր ԱԼԲՀ ընտանիքի անդամներն եք:
- ԱԼԲՀ-ի փոքրիկ աղջիկները որոշեցին իրենց վրա վերցնել մի մեծ խնդիր՝ թթու դնել ձմռան համար: Այնքան զվարճալի և հաճելի տեսարան էր նրանց գործի մեջ տեսնելը:




ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին, Արցախից տեղահանված ընտանիքներին՝ տրամադրելով լավաշ, հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
- 32 դոլարը 200 հատ լավաշով կապահովի անապահով ընտանիքների կարիքները։ Խնդրում ենք նվիրաբերել և նշել Լավաշ։
- «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը։


ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրաբերության համար:
- «Բեկոն մսամթերքից» ԱԼԲՀ-ի բնակիչներին երշիկեղենի և այլ մսամթերքի նվիրատվության համար։

