Տեղեկատվական նամակ Հուլիս 2024

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ  

  • Մենք նշեցինք մեր սիրելի հիմնադիր տիկին Սեթայի ծննդյան օրը: Ողջ անձնակազմը և բոլոր բնակիչները հավաքվել էին մեծ անակնկալ պատրաստելու՝ հրավիրելով մեր սիրելի մուլտհերոսներից մի քանիսին, որոնք բոլորին ժպիտ և ուրախություն պարգևեցին: Մենք անսահման երախտապարտ ենք մեր հիմնադրին իր տեսլականի, նվիրվածության և հոգատարության համար, որը նա ստեղծել է այստեղ՝ ԱԼԲՀ-ում:
  • ԱԼԲՀ-ն շատ ուրախ օր անցկացրեց, քանի որ մեր բնակիչները նշում էին հայկական ավանդական Վարդավառ տոնը: Նրանք ջուր ցողեցին և միասին խաղացին՝ զինված ջրային ատրճանակներով, դույլերով և ջրային փուչիկներով։
  • Մեր կենտրոնը շարունակում է իր առաքելությունը՝ խնամելու և աջակցելու մեր սիրելի համայնքի տարեցներին «Պնակ մը կերակուր» ծրագրի միջոցով: Սովորաբար այս նախաձեռնության շրջանակներում մենք տաք և համեղ ուտեստներ ենք մատուցում մեր համայնքի տարեց անդամներին:
  • Վերջերս տեր և տիկին Ղազարյանները միավորվեցին՝ ստեղծելու համեղ բուրգերներ ԱԼԲՀ-ի բնակիչների համար: Նրանք իրենց սրտերն ու ստեղծագործական ունակություններն էին դնում յուրաքանչյուր բուրգերի մեջ՝ մեզ բերելու համի զգացողություն, որն իսկապես եզակի էր իր տեսակի մեջ: Մեր հիմնադիրները գիտեն, որ հիշարժան ճաշի իրական կախարդանքը կայանում է այն ընկերների հետ կիսելու մեջ:

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման, վարսահարդարման և խոհարարության դասընթացների։ ԱԼԲՀ-ն իսկապես մի վայր է, որտեղ բնակիչները կարող են աճել, սովորել և վայելել վառ և լիարժեք ապրելակերպ:
  • Կենտրոնը շարունակում է ընդունել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և իրենց երեխաներին: Մենք հավատում ենք, որ ոչ մի կին երբեք չպետք է զգա իրեն միայնակ, թակարդում կամ առանց հույսի:
  • ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչները որոշեցին այսօր ընդունել մի քանի հետաքրքիր մարտահրավերներ: Նրանք խաղացին «Աչքերդ կապած փոխանցիր ջրի տարան» և «Գուշակիր գույնը» ջրային խաղերը, և դա իսկապես հրաշալի էր:
  • ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչները հավաքվել էին հատուկ քույր և եղբայր ֆոտոշարքի համար: Բոլոր եղբայր-քույր, եղբայր-եղբայրները լուսանկարվեցին՝ ցույց տալով իրենց յուրահատուկ և գեղեցիկ կապերը:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին, Արցախից տեղահանված ընտանիքներին՝ տրամադրելով լավաշ, հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
  • 32 դոլարը 200 հատ լավաշով կապահովի անապահով ընտանիքների կարիքները։ Խնդրում ենք նվիրաբերել և նշել Լավաշ։
  •  «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրաբերության համար: