Տեղեկատվական նամակ Հունիս 2024
July 12, 2024
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Արմենիան Լայթհաուս Բարեգործական Հիմնադրամը վերջերս պատիվ ունեցավ հյուրընկալելու Արի Կիրակոս Մինասեան Ազգային Վարժարանի աշակերտների մի մասին իրենց ծնողների հետ:
- Մենք հիանալի ժամանակ անցկացրինք՝ նշելով Երեխաների օրը ԱԼԲՀ-ում: Զվարճալի խաղերից ու պարերից մինչև համեղ հյուրասիրություններ՝ յուրաքանչյուր պահը լի էր երջանկությամբ:
- Ամեն ուրբաթ մենք հավաքվում ենք՝ ավելի խորը ուսումնասիրելու Աստվածաշնչի իմաստությունն ու ուսմունքը: Սա մտորումների, քննարկման և հավատքի աճի ժամանակ է:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/07/1-3-768x1024.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/07/2-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/07/3-768x1024.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/07/4-1024x576.jpg)
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Մասնագիտական վերապատրաստումները շարունակվում են: ԱԼԲՀ-ի բնակիչները մասնակցում են անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման, վարսահարդարման և խոհարարության դասընթացների։ Դասերն օգնում են նրանց դառնալ ավելի աշխույժ և դրական:
- Կենտրոնը շարունակում է ընդունել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և իրենց երեխաներին: Ձեր օգնությամբ հիմնադրամն անում է հնարավոր ամեն բան նրանց բոլոր կարիքները հոգալու համար:
- ԱԼԲՀ-ի բնակիչները նշեցին Մարկի, Մարիայի, Ռուզանի (մայրիկ) և Անուշի (մայրիկի) ծննդյան օրերը։ Իրենց հատուկ օրը, բոլոր անդամները մաղթեցին նրանց երջանկություն, սեր և ուրախություն, որն առաջարկում է կյանքը:
- ԱԼԲՀ-ի ոգեշնչող մայրերը վերսկսել են իրենց մարզումները՝ ընտրելով ավելի առողջ և երջանիկ ապրելակերպ տանող ճանապարհորդությունը: Վճռականությամբ և դրական ոգով նրանք հրաշալի օրինակ են ծառայում բոլորիս համար։
- ԱԼԲՀ-ի ստեղծագործ երեխաները գործի են դրել իրենց գեղարվեստական տաղանդները՝ պատրաստելով գեղեցիկ «Ընկերության թևնոցներ», որոնք ցուցադրում են իրենց յուրահատուկ ոճերն ու ամուր կապերը:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/07/5-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/07/6-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/07/7-1-768x1024.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/07/8-1-768x1024.jpg)
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին, Արցախից տեղահանված ընտանիքներին՝ տրամադրելով լավաշ, հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
- Օրական 32 դոլարը 200 հատ լավաշով կապահովի անապահով ընտանիքների կարիքները։ Խնդրում ենք նվիրաբերել և նշել Լավաշ։
- «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/07/IMG-20240703-WA0010-1-768x1024.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/07/IMG-20240609-WA0029-1-768x1024.jpg)
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
- «Նատալի Ֆարմ»- ին ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչներին մանկական սննդի շարունակական նվիրատվության համար ։
- Արմենին Մուսալեռից մեր երեխաներին խաղալիքներ նվիրաբերելու համար։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/07/WhatsApp-Image-2024-06-21-at-16.02.33_0500d054-1-1024x663.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/07/WhatsApp-Image-2024-07-02-at-13.00.01_189b226e-1-1024x768.jpg)