Տեղեկատվական նամակ մարտ 2024

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ  

  • ԱԼԲՀ-ի բնակիչները նշեցին հայկական Միջինքը։ Մեր տաղանդավոր խոհարարը թխել էր Գաթա, որտեղ մետաղադրամ էր դրել։ Այնուհետև Գաթան կտրատվեց և բաժանվեց բնակիչների միջև: Եվ երբ հաջողակ կտորը հայտնաբերվեց՝ բացահայտելով թաքնված մետաղադրամը, մեր Ռուզանը բախտավոր ստացողն էր։
  • ԱԼԲՀ-ի բնակիչները տոնեցին Կանանց միջազգային օրը։ Նրանք երգեցին, պարեցին, ասմունքեցին և վայելեցին իրենց օրը։ ԱԼԲՀ-ն, իր հերթին, պատրաստել էր գեղեցիկ նվերներ նրանց համար։
  • Camaro Alpha Epsilon Omega-ի (California State University of Northridge) անդամները տեղում հանդիպեցին պարոն Զուհրաբին և ապրանքներով բեռնեցին միկրոավտոբուսը, բեռնատարը և շատ այլ մեքենաներ և հասցնելով մեր պահեստ՝ բեռնաթափեցին բոլոր մեքենաները։
  • ԱԼԲՀ-ի բնակիչները նշեցին Սուրբ Զատիկը։ Օրը սկսվեց մեր մոտակա եկեղեցի այցելությամբ, որտեղ բնակիչները հավաքվել էին օրհնություն ստանալու, որից հետո նրանք հավաքվեցին համեղ ընթրիքի շուրջ ։ Երեխաները մեծ բավականություն ստացան ձվիկների որս խաղից՝ փորձելով գտնել կոնֆետների թաքնված գանձերը: Եվ եկեք չմոռանանք մեր հատուկ մշակված Զատկի դեկորի ներքո ֆոտոշարքը՝ ստեղծելով հիշողություններ, որոնք կմնան ամբողջ կյանքում:

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Մասնագիտական դասընթացները շարունակվում են։ ԱԼԲՀ-ի բնակիչները մասնակցում են անգլերենի, համակարգչի, կարի, մատնահարդարման, վարսահարդարման և խոհարարության դասընթացների։ Դասերը կարող են հզոր գործիքներ լինել այն կանանց համար, ովքեր ձգտում են բարելավել իրենց կյանքը և հասնել իրենց ողջ ներուժին:
  • Երեկ ԱԼԲՀ-ի բնակիչները հավաքվել էին ուրախությամբ նշելու հայկական Ծաղկազարդը։ (Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ): Մեր բնակիչները հավաքվել էին Սուրբ Շողակաթ եկեղեցում՝ օրհնություն ստանալու և Ավագ շաբաթվա սկիզբը նշելու համար։
  • ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչները մեծ բավականություն ստացան ձվիկների որս խաղից՝ փորձելով գտնել կոնֆետների թաքնված գանձերը:
  • Այս ամիս նշեցինք Փայլունի և Վարսենիկի (մայրիկների) ծնունդները։ ԱԼԲՀ-ի անդամները նրանց մաղթեցին օրհնյալ տարի և հիանալի օր:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին, Արցախից տեղահանված ընտանիքներին՝ տրամադրելով լավաշ, հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
  •  «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
  • Կարապետին, Մուսալեռ Հայաստան՝ ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչներին դպրոցական պարագաներ նվիրաբերելու համար։