Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2023

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանում տեղի ունեցավ աղոթքի հատուկ կարգ՝ ի աջակցություն Արցախի և արցախահայության։ ԱԼԲՀ-ի բնակիչները նույնպես միացան համայն հայությանը ի նշան համերաշխության՝ միասին կանգնելով հանուն խաղաղության և արդարության:
  • ԱԼԲՀ-ն սրտանց շնորհակալություն է հայտնում բոլոր առատաձեռն նվիրատուներին, ովքեր բացել են իրենց սրտերը՝ աջակցելու սնունդով, լավաշով և հիգիենիկ պարագաներով մեր մոտակա գյուղերում բնակեցված արցախցի տարհանվածներին:.
  • Ամեն ուրբաթ մենք հավաքվում ենք՝ սովորելու Աստվածաշնչյան իմաստությունն և ուսմունքները, իսկ կիրակի օրերին մենք մեր բնակիչներին տանում ենք Եկեղեցի գեղեցիկ և ոգևորող պատարագի, որը աղոթքի, գովասանքի և Աստծո ներկայության դրսևորումն է:

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Մասնագիտական վերապատրաստումները ընթանում են մեծ թափով, և մեր բնակիչները ակտիվորեն մասնակցում են հմտությունների ձևավորող այնպիսի դասընթացների, ինչպիսիք են անգլերենը, համակարգիչը, կարը, մատնահարդարումը, վարսահարդարումը և խոհարարությունը: Այս դասերը միայն հմտություններ ձեռք բերելու համար չեն. դրանք նախատեսված են մեր բնակիչների կյանքում հույսի, նպատակի և երջանկության ոգին վերակենդանացնելուն:
  • Եվս մեկ ստեղծագործական օր ԱԼԲՀ-ում: Մեր փոքրիկ բնակիչները գունեղ կավիճներով գետնին նկարելով բացահայտում էին իրենց գեղարվեստական տաղանդը: Գետինը վերածվեց գլուխգործոցի, և իսկապես հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է նրանց երևակայությունը կյանքի կոչվում:
  • Հոկտեմբերը ԱԼԲՀ-ում տոնակատարությունների ամիս էր: Կենտրոնում երեք ծննդյան օր տոնեցինք:  Մենք ոգևորված էինք Վլադիմիրի, Էլինայի և Գոգայի ծննդյան տոները նշելու համար: ԱԼԲՀ-ն մաղթում է ձեզ հետաքրքիր արկածներով, նոր ընկերներով և քաղցր անակնկալներով լի տարի:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
  • Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին, Արցախից տեղահանված ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
  •  «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
  • Բոլոր մատաղի միս (գառան միս) նվիրաբերողներին, ովքեր օգնում են մեզ կերակրել մեր բնակիչներին ու ծերերին։
  • Բոլոր այն աջակիցներին, ովքեր օգնեցին մեզ սնունդ և հիգիենայի պարագաներ գնել, լավաշ թխել արցախցի տեղահանված ընտանիքների համար։