Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2023

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Սեմ և Նարգիզ Ակմակչյանները հուզեցին բոլորիս իրենց անչափ բարի քայլով: Ի հիշատակ Հովիկ Ակմակչյանի՝ նրանք առատաձեռն նվիրատվություն կատարեցին էքսկուրսիա կազմակերպելով և ուրախության ու միասնության օր ստեղծելով ԱԼԲՀ-ի բնակիչների և «Պնակ մը կերակուր» ծրագրի անդամների համար։
  • ԱԼԲՀ-ի բնակիչները համայն հայության հետ նշեցին Խաչվերացը՝ Սուրբ Խաչի մեծ տոնը: Մեր սրտերը լցված էին ուրախությամբ, երախտագիտությամբ և միասնության խորը զգացումով ՝ հիշատակելով Խաչը, որի վրա խաչվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը:
  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Նրանք պատրաստել էին հոգևոր երգեր, հյուրասիրեցին փոքրիկ բնակիչներին քաղցրեղենով։
  • Մենք ականատես եղանք Սուրբ Մկրտության հերթական գեղեցիկ արարողությանը ԱԼԲՀ-ում, և այս ամենը շնորհիվ տեր և տիկին Ղազարյանների Իսկապես օրհնված օր էր, քանի որ մեր կենտրոնի բոլոր անդամները հավաքվել էին նշելու այս սուրբ առիթը՝ նոր էջ նշանավորելով մկրտվածների կյանքում:

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման, վարսահարդարման և խոհարարության դասընթացների։ Դասերն օգնում են նրանց դառնալ ավելի աշխույժ և ավելի երջանիկ շարունակելու իրենց կյանքը:
  • ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչները բուռն կերպով սկսեցին իրենց ուսումնական ճամփորդությունը: Մենք որոշեցինք այն էլ ավելի առանձնահատուկ դարձնել՝ կազմակերպելով դպրոցական հիանալի ֆոտոշարք: Անհավանական է, թե ինչպես կարող է պարզ ֆոտոշարքը վերածվել հիշողության, որը նրանք հավերժ կպահպանեն:
  • Նորաձևության դիզայներ և գեղանկարիչ Գևորգ Շադոյանը նկարչության հիանալի դաս անցկացրեց ԱԼԲՀ-ի երիտասարդ բնակիչների հետ: Նման նախաձեռնությունները կարող են աներևակայելի արժեքավոր լինել երեխաների համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս բացահայտելու իրենց ստեղծագործական կարողությունները և արտահայտվելու արվեստի միջոցով:
  • Անկախության տոնի առթիվ ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչները խաղաղության կոչով դիմեցին ողջ աշխարհին։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին, Արցախից տեղահանված ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
  •  «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրաբերության համար: