Տեղեկատվական նամակ Հուլիս 2023

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • Մենք երախտապարտ ենք Fuller Center for Housing Armenia-ին մեզ այցելելու համար: Նրանք հնարավորություն ունեցան ականատես լինել մինչ այժմ մեր կատարած աշխատանքին և ծանոթանալ ապագայի մեր ծրագրերին:
  • Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ ԱԼԲՀ-ն կազմակերպել էր գեղեցիկ ֆոտոշարք կենտրոնի փոքրիկ երեխաների մասնակցությամբ։ Շատ կարևոր է մանկուց հայրենասիրություն սերմանել նրանց մեջ։
  • Կենտրոնի բնակիչները նշեցին հայկական ավանդական Վարդավառը: Նրանք ջուր ցողեցին և միասին խաղացին՝ ջրային ատրճանակներով, դույլերով և ջրային փուչիկներով։
  • Հիմնադրամի տղաները ԱԼԲՀ-ում ձեռք են բերում գործնական փորձ փայտամշակման հրաշալի աշխարհում: Մեր հիմնադիրը՝ պրն․ Զուհրաբը, իր փորձն ու գիտելիքները ինչպես տարիներ շարունակ փոխանցել է իր որդիներին և թոռներին, այնպես էլ շարունակում է փոխանցել հիմնադրամի երեխաներին։ Մեր հիմնադրի ղեկավարությամբ նրանք սովորում են արհեստագործության և ստեղծագործելու արվեստը, գործիքներին տիրապետելը և չմշակված փայտը գեղեցիկ և օգտակար առարկաների վերածելը:

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման, վարսահարդարման և խոհարարության դասընթացների։ Յուրաքանչյուր կին արժանի է վերականգնել իր ուժը և ապրել սիրով, հարգանքով և վստահությամբ լի կյանքով:
  • Մեր բնակչուհի Օֆելյան տղա երեխա լույս աշխարհ բերեց: Բոլոր բնակիչները նրանց մաղթեցին քաջառողջություն և լուսավոր ապագա։
  • Կենտրոնում սկսել ենք անգլերեն սովորեցնել ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչներին ամառային արձակուրդների ընթացքում: Մենք հավատում ենք, որ լեզուն հզոր գործիք է, որը դռներ է բացում դեպի նոր հնարավորություններ և միավորում մշակույթներ:
  • Ամիսներ տևած աշխատանքներից հետո մենք ուրախ ենք ձեզ հետ կիսվել հիանալի նորությամբ: Մեր ջերմոցում լոլիկի, վարունգի և պղպեղի առատություն է:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
  • «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
  • Մուսալեռի «Բարի Կամք» ԲՀ-ին՝ ձմերուկի նվիրատվության համար։
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրաբերության համար: