Տեղեկատվական նամակ Հուլիս 2023
August 10, 2023
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մենք երախտապարտ ենք Fuller Center for Housing Armenia-ին մեզ այցելելու համար: Նրանք հնարավորություն ունեցան ականատես լինել մինչ այժմ մեր կատարած աշխատանքին և ծանոթանալ ապագայի մեր ծրագրերին:
- Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ ԱԼԲՀ-ն կազմակերպել էր գեղեցիկ ֆոտոշարք կենտրոնի փոքրիկ երեխաների մասնակցությամբ։ Շատ կարևոր է մանկուց հայրենասիրություն սերմանել նրանց մեջ։
- Կենտրոնի բնակիչները նշեցին հայկական ավանդական Վարդավառը: Նրանք ջուր ցողեցին և միասին խաղացին՝ ջրային ատրճանակներով, դույլերով և ջրային փուչիկներով։
- Հիմնադրամի տղաները ԱԼԲՀ-ում ձեռք են բերում գործնական փորձ փայտամշակման հրաշալի աշխարհում: Մեր հիմնադիրը՝ պրն․ Զուհրաբը, իր փորձն ու գիտելիքները ինչպես տարիներ շարունակ փոխանցել է իր որդիներին և թոռներին, այնպես էլ շարունակում է փոխանցել հիմնադրամի երեխաներին։ Մեր հիմնադրի ղեկավարությամբ նրանք սովորում են արհեստագործության և ստեղծագործելու արվեստը, գործիքներին տիրապետելը և չմշակված փայտը գեղեցիկ և օգտակար առարկաների վերածելը:




ՄԱՅՐԱՏՈՒՆ
- ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման, վարսահարդարման և խոհարարության դասընթացների։ Յուրաքանչյուր կին արժանի է վերականգնել իր ուժը և ապրել սիրով, հարգանքով և վստահությամբ լի կյանքով:
- Մեր բնակչուհի Օֆելյան տղա երեխա լույս աշխարհ բերեց: Բոլոր բնակիչները նրանց մաղթեցին քաջառողջություն և լուսավոր ապագա։
- Կենտրոնում սկսել ենք անգլերեն սովորեցնել ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչներին ամառային արձակուրդների ընթացքում: Մենք հավատում ենք, որ լեզուն հզոր գործիք է, որը դռներ է բացում դեպի նոր հնարավորություններ և միավորում մշակույթներ:
- Ամիսներ տևած աշխատանքներից հետո մենք ուրախ ենք ձեզ հետ կիսվել հիանալի նորությամբ: Մեր ջերմոցում լոլիկի, վարունգի և պղպեղի առատություն է:




ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- ԱԼԲՀ-ն շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
- «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:


ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
- Մուսալեռի «Բարի Կամք» ԲՀ-ին՝ ձմերուկի նվիրատվության համար։
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրաբերության համար:

