Տեղեկատվական նամակ Հունիս 2023

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչները տոնեցին Երեխաներ միջազգային օրը։ Մեր նվիրված թիմը կազմակերպել էր մի շարք ինտերակտիվ խաղեր ՝ երեխաներին ներգրավելու և նրանց ստեղծագործելու ունակությունը և երևակայությունը զարգացնելու համար:
  •  ԱԼԲՀ-ն այցելեց «Վաղարշապատի   ծննդատուն»՝ ուրախություն և ջերմություն պարգևելով համայնքի նոր անդամներին:
  • Մեր կենտրոնը վերջերս պատիվ ունեցավ հյուրընկալելու Արի Կիրակոս Մինասեան Ազգային Վարժարանի աշակերտների մի մասին իրենց ծնողների հետ Տէր Գարեգին Պետուրեանի ուղեկցությամբ։ Շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացան հիմնադրամի տարբեր ծրագրերին։
  • ԱԼԲՀ-ն ներկա գտնվեց «Տեր և Տիկին Ղազարյանների» անվան Պտղունքի մանկապարտեզի ավարտական հանդեսին։ Հիմնադրամը նվերներ էր պատրաստել երեխաներին՝ էլ ավելի ուրախացնելով նրանց։

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման, վարսահարդարման, խոհարարության և պարի դասընթացների։  ԱԼԲՀ-ն իսկապես մի վայր է, որտեղ բնակիչները կարող են աճել, սովորել և վայելել կենսունակ և լիարժեք ապրելակերպ:
  • Մենք նշեցինք Արմանի, Հեղինեի և Լուսինեի ծննդյան տարեդարձերը։ Բոլորը նրանց մաղթեցին առողջություն, ուրախություն, սեր և երջանկություն, որը կտևի ամբողջ տարվա ընթացքում:
  • ԱԼԲՀ-ի բնակիչները տոնեցին Պիկնիկի միջազգային օրը։ Նրանք վայելեցին հետաքրքիր օր բնության գրկում՝ լի ուրախությամբ և շատ համեղ ուտեստներով։ Բնակիչները պարեցին և խաղացին միասին, վայելեցին համեղ պիցցաներ, թարմ թխվածքաբլիթներ և քաղցր եգիպտացորեն։
  • ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչները նշեցին Հայկական դրոշի օրը։ Մեր փոքրիկ բնակիչները ներկեցին թղթե սրտերը հայկական դրոշի գույներով, այնուհետև ամրացրին շապիկների վրա և քայլեցին որպես զինվորներ՝ ցուցադրելով և ծածանելով հայկական դրոշի գեղեցկությունը։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
  • «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • «Նատալի Ֆարմ»- ին ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչներին մանկական սննդի շարունակական նվիրատվության համար ։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
  • «Արաքս» թռչնաֆաբրիկայի աշխատակից Կարենին՝ հավի մսի և ձվի նվիրատվության համար։