Տեղեկատվական նամակ Մայիս 2023

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Արմենիան Լայթհաուս Բարեգործական Հիմնադրամը նշեց աշխատավորների օրը՝ կազմակերպելով ֆոտոշարք մեր փոքրիկների հետ՝ տարբեր մասնագիտություններով: Մեր երեխաները կերպարանափոխվել էին որպես ուսուցիչ, հրշեջ, վարսահարդար, հողագործ, զինվոր, բժիշկ, հաշվապահ և խոհարար:
  • Մենք ուրախ եք ձեզ հետ կիսվելու, որ մեր լավաշի փուռը, որը նվիրաբերվել է AYF NORTH Valley “ARTSHAKH” chapter-ի անդամների կողմից, պաշտոնապես բացվել է: Ամիսներ տևած քրտնաջան աշխատանքից հետո մենք ոգևորված ենք, որ արդեն ունենք մեր համեղ և թարմ թխած լավաշը ԱԼԲՀ-ի բնակիչների համար։
  • ԱԼԲՀ-ն վերջերս հյուրընկալել էր Հայկական Մեսրոպյան վարժարանի սաներին, որը հարստացնող փորձ էր և՛ աշակերտների, և՛ մեր թիմի համար: Օրը սկսվեց ջերմ ընդունելությամբ, երբ աշակերտները ժամանեցին իրենց ուսուցիչների և ծնողների ուղեկցությամբ: Մեր թիմը պատրաստել էր համապարփակ երթուղի` ապահովելու, որ ուսանողներն ունենան բովանդակալից և գրավիչ այց։

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • ԱԼԲՀ-ի բնակիչները մասնակցում են անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման, վարսահարդարման, խոհարարության և պարի դասընթացների։ Այս մասնագիտական դասընթացները նպաստում են, որպեսզի մեր կանայք հզորանան՝ վերակառուցելու իրենց կյանքը, վերագտնելու իրենց վստահությունը և իրենց սեփական ճանապարհները կերտելու դեպի ավելի պայծառ ապագա: Դա նրանց տոկունության և մեր կենտրոնի անմնացորդ աջակցության վկայությունն է:
  • Մայիսի 9-ին ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչներն այցելեցին պատերազմի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու պատերազմում կռված և զոհվածների հիշատակին։ Շատ երեխաների համար սա կարևոր ավանդույթ է, որն օգնում է նրանց հասկանալ իրենց նախնիների կատարած զոհաբերությունները:
  • «Հաճն» պարային անսամբլը հրավիրել էր Արմենիան Լայթհաուս Բարեգործական Հիմնադրամի ողջ բնակիչներին իրենց երկար սպասված համերգին: Հաճելի իրադարձություն էր, որը համախմբեց մեր կենտրոնի կանանց և երեխաներին՝ ստեղծելով կախարդական մթնոլորտ՝ լցված ուրախությամբ, ծիծաղով և մշակութային գնահատանքով:
  • ԱԼԲՀ-ի  ողջ բնակիչները նշեցին Հիսուս Քրիստոսի փառավոր Համբարձումը։ Մեր աղջիկները դաշտից ծաղիկներ հավաքեցին, «Վիճակ» խաղացին ու բարեմաղթանքներ ստացան։ Իսկ երեխաները գովեցին մեր անձնակազմին, ինչի դիմաց նրանց քաղցրավենիք հյուրասիրեցին։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
  • «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
  • «Նատալի Ֆարմ»- ին մանկական ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչներին սննդի շարունակական նվիրատվություն համար ։
  • Հայկական Մեսրոպյան վարժարանի աշակերտներին, ծնողներին և անձնակազմին իրենց այցելության և դրամական նվիրատվությունների համար։