Տեղեկատվական նամակ Մայիս 2023
June 13, 2023
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Արմենիան Լայթհաուս Բարեգործական Հիմնադրամը նշեց աշխատավորների օրը՝ կազմակերպելով ֆոտոշարք մեր փոքրիկների հետ՝ տարբեր մասնագիտություններով: Մեր երեխաները կերպարանափոխվել էին որպես ուսուցիչ, հրշեջ, վարսահարդար, հողագործ, զինվոր, բժիշկ, հաշվապահ և խոհարար:
- Մենք ուրախ եք ձեզ հետ կիսվելու, որ մեր լավաշի փուռը, որը նվիրաբերվել է AYF NORTH Valley “ARTSHAKH” chapter-ի անդամների կողմից, պաշտոնապես բացվել է: Ամիսներ տևած քրտնաջան աշխատանքից հետո մենք ոգևորված ենք, որ արդեն ունենք մեր համեղ և թարմ թխած լավաշը ԱԼԲՀ-ի բնակիչների համար։
- ԱԼԲՀ-ն վերջերս հյուրընկալել էր Հայկական Մեսրոպյան վարժարանի սաներին, որը հարստացնող փորձ էր և՛ աշակերտների, և՛ մեր թիմի համար: Օրը սկսվեց ջերմ ընդունելությամբ, երբ աշակերտները ժամանեցին իրենց ուսուցիչների և ծնողների ուղեկցությամբ: Մեր թիմը պատրաստել էր համապարփակ երթուղի` ապահովելու, որ ուսանողներն ունենան բովանդակալից և գրավիչ այց։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/06/346102048_2296689420513080_7024447696550054412_n-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/06/351670192_592557056314921_8391628021200190118_n-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/06/344658140_769756964868593_1146450688314905241_n-1024x684.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/06/WhatsApp-Image-2023-06-04-at-13.45.19.jpg)
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- ԱԼԲՀ-ի բնակիչները մասնակցում են անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման, վարսահարդարման, խոհարարության և պարի դասընթացների։ Այս մասնագիտական դասընթացները նպաստում են, որպեսզի մեր կանայք հզորանան՝ վերակառուցելու իրենց կյանքը, վերագտնելու իրենց վստահությունը և իրենց սեփական ճանապարհները կերտելու դեպի ավելի պայծառ ապագա: Դա նրանց տոկունության և մեր կենտրոնի անմնացորդ աջակցության վկայությունն է:
- Մայիսի 9-ին ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչներն այցելեցին պատերազմի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու պատերազմում կռված և զոհվածների հիշատակին։ Շատ երեխաների համար սա կարևոր ավանդույթ է, որն օգնում է նրանց հասկանալ իրենց նախնիների կատարած զոհաբերությունները:
- «Հաճն» պարային անսամբլը հրավիրել էր Արմենիան Լայթհաուս Բարեգործական Հիմնադրամի ողջ բնակիչներին իրենց երկար սպասված համերգին: Հաճելի իրադարձություն էր, որը համախմբեց մեր կենտրոնի կանանց և երեխաներին՝ ստեղծելով կախարդական մթնոլորտ՝ լցված ուրախությամբ, ծիծաղով և մշակութային գնահատանքով:
- ԱԼԲՀ-ի ողջ բնակիչները նշեցին Հիսուս Քրիստոսի փառավոր Համբարձումը։ Մեր աղջիկները դաշտից ծաղիկներ հավաքեցին, «Վիճակ» խաղացին ու բարեմաղթանքներ ստացան։ Իսկ երեխաները գովեցին մեր անձնակազմին, ինչի դիմաց նրանց քաղցրավենիք հյուրասիրեցին։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/06/346145046_919035972524527_3293879951047161132_n-1024x711.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/06/351562593_206433765667462_2314428801554217048_n-1024x768.jpg)
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
- «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/06/346109016_3806697699577491_4055893322439719875_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/06/WhatsApp-Image-2023-06-04-at-13.34.05.jpg)
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
- «Նատալի Ֆարմ»- ին մանկական ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչներին սննդի շարունակական նվիրատվություն համար ։
- Հայկական Մեսրոպյան վարժարանի աշակերտներին, ծնողներին և անձնակազմին իրենց այցելության և դրամական նվիրատվությունների համար։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/06/04․05․2023-1024x484.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/06/349214491_1242738946368611_5395679643893212295_n-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/06/350120034_935827744364686_7142378580859211975_n-1024x682.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/06/WhatsApp-Image-2023-06-04-at-12.49.11-1024x768.jpg)