Տեղեկատվական նամակ Ապրիլ 2023

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • ԱԼԲՀ-ի բնակիչները համայն հայության հետ նշեցին Ծաղկազարդը: Այս տոնը տեղի է ունենում Զատիկից մեկ շաբաթ առաջ՝ Մեծ Պահքի վերջին կիրակի օրը։ «Ծաղկազարդ»-ին մանուկներին օրհնում են եկեղեցիներում , քանի որ այս տոնը հայտարարված է նաև մանուկների օրհնության օր։
  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Նրանք պատրաստել էին զատիկի մասին հետաքրքիր ծրագիր, որն ընդգրկում էր զվարճալի խաղեր, երգեր, մուլտֆիլմի դիտում և քննարկում։ Իսկ վերջում երեխեները հյուրասիրվեցին քաղցրավենիքով։
  • ԱԼԲՀ-ի բնակիչները նշեցին Հիսուս Քրիստոսի հարության տոնը։ Մենք գնացինք եկեղեցի, վայելեցինք ընտանեկան ընթրիք և, պարզապես, մի պահ տրամադրեցինք գարնան գեղեցկությունը գնահատելու համար: Հատկապես հետաքրքիր է տեսնել թե ինչպես են նշում այս օրը երեխաները: Դիտել թե ինչպես են փայլում նրանց աչքերը, երբ նրանք փնտրում են Զատկի ձվերը, լսել նրանց հուզված քրքիջները, երբ նրանք գտնում են ձվիկների ներսում թաքցրած կոնֆետները և տեսնել նրանց ժպիտները, երբ նրանք ժամանակ են անցկացնում ընտանիքի և ընկերների հետ:

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Մեր մասնագիտական վերապատրաստումները դեռ շարունակվում են, և ԱԼԲՀ-ն շարունակում է անհատներին նոր հմտություններ ձեռք բերելու և իրենց կարիերան հաջորդ մակարդակին հասցնելու հնարավորություն ընձեռնել: ԱԼԲՀ-ի բնակիչները մասնակցում են անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման, վարսահարդարման, խոհարարության և պարի դասընթացների։ Ահա միայն մի քանի առավելություններ, որոնք տալիս են մեր դասերը. Ուսումնական հաջողության ամուր հիմք, սոցիալական և զգացմունքային զարգացում, ստեղծագործելու արտահայտչամիջոց, վստահություն , անկախություն և սեր դեպի սովորելը:
  • ԱԼԲՀ-ի բնակիչները նշեցին Նունեի, Անգելինայի և Հրաչի ծննդյան տարեդարձերը։ Իրենց տոնական օրվա առթիվ, բոլոր անդամները մաղթեցին նրանց երջանկություն, սեր և ուրախություն, որն ընձեռում է կյանքը:
  • 24.04.2023-ին լրացավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի փոքրիկ բնակիչները դաս անցկացրին Հայոց ցեղասպանության թեմայով, այնուհետև իրենց ձեռքով պատրաստեցին մեր գրողների մասին պաստառներ և այցելեցին Կոմիտասի հուշարձան:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
  • «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։