Տեղեկատվական նամակ Ապրիլ 2023
May 23, 2023
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱԼԲՀ-ի բնակիչները համայն հայության հետ նշեցին Ծաղկազարդը: Այս տոնը տեղի է ունենում Զատիկից մեկ շաբաթ առաջ՝ Մեծ Պահքի վերջին կիրակի օրը։ «Ծաղկազարդ»-ին մանուկներին օրհնում են եկեղեցիներում , քանի որ այս տոնը հայտարարված է նաև մանուկների օրհնության օր։
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Նրանք պատրաստել էին զատիկի մասին հետաքրքիր ծրագիր, որն ընդգրկում էր զվարճալի խաղեր, երգեր, մուլտֆիլմի դիտում և քննարկում։ Իսկ վերջում երեխեները հյուրասիրվեցին քաղցրավենիքով։
- ԱԼԲՀ-ի բնակիչները նշեցին Հիսուս Քրիստոսի հարության տոնը։ Մենք գնացինք եկեղեցի, վայելեցինք ընտանեկան ընթրիք և, պարզապես, մի պահ տրամադրեցինք գարնան գեղեցկությունը գնահատելու համար: Հատկապես հետաքրքիր է տեսնել թե ինչպես են նշում այս օրը երեխաները: Դիտել թե ինչպես են փայլում նրանց աչքերը, երբ նրանք փնտրում են Զատկի ձվերը, լսել նրանց հուզված քրքիջները, երբ նրանք գտնում են ձվիկների ներսում թաքցրած կոնֆետները և տեսնել նրանց ժպիտները, երբ նրանք ժամանակ են անցկացնում ընտանիքի և ընկերների հետ:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/05/334868107_3400128170235809_5706445566975652046_n-1024x508.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/05/338036223_533323585610845_3830128138820192433_n-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/05/339107639_259957859692344_2258272699522129283_n-1-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/05/342224106_801933524124258_5977757050052606362_n-1-1024x768.jpg)
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Մեր մասնագիտական վերապատրաստումները դեռ շարունակվում են, և ԱԼԲՀ-ն շարունակում է անհատներին նոր հմտություններ ձեռք բերելու և իրենց կարիերան հաջորդ մակարդակին հասցնելու հնարավորություն ընձեռնել: ԱԼԲՀ-ի բնակիչները մասնակցում են անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման, վարսահարդարման, խոհարարության և պարի դասընթացների։ Ահա միայն մի քանի առավելություններ, որոնք տալիս են մեր դասերը. Ուսումնական հաջողության ամուր հիմք, սոցիալական և զգացմունքային զարգացում, ստեղծագործելու արտահայտչամիջոց, վստահություն , անկախություն և սեր դեպի սովորելը:
- ԱԼԲՀ-ի բնակիչները նշեցին Նունեի, Անգելինայի և Հրաչի ծննդյան տարեդարձերը։ Իրենց տոնական օրվա առթիվ, բոլոր անդամները մաղթեցին նրանց երջանկություն, սեր և ուրախություն, որն ընձեռում է կյանքը:
- 24.04.2023-ին լրացավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի փոքրիկ բնակիչները դաս անցկացրին Հայոց ցեղասպանության թեմայով, այնուհետև իրենց ձեռքով պատրաստեցին մեր գրողների մասին պաստառներ և այցելեցին Կոմիտասի հուշարձան:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/05/339722092_196342853122747_3063278701940972318_n-768x1024.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/05/342083381_978573763584693_4810273372726862065_n-1024x661.jpg)
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
- «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/05/343245621_746103337196599_1864855469479321411_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/05/339028504_209382851705966_2637380062706974513_n.jpg)
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/05/340995575_268836468812396_6920049348953531310_n-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/05/343020743_1373202116806857_8088173991498377614_n-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/05/339410193_1061443108163351_5681042846686419917_n-1024x482.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/05/343055779_189538733900497_2117772842780949175_n-1024x768.jpg)