Տեղեկատվական նամակ Մարտ 2023

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Նրանք երգեցին, խաղեր խաղացին երեխաների հետ և քաաղցրեղեն հյուրասիրեցին փոքրիկ բնակիչներին ։
  • ԱԼԲՀ-ի բնակիչները տոնեցին Կանանց միջազգային օրը։ Նրանք երգեցին, պարեցին, ասմունքեցին և վայելեցին իրենց օրը։ ԱԼԲՀ-ն, իր հերթին, պատրաստել էր գեղեցիկ նվերներ նրանց համար։
  • Մենք նշեցինք Հայկական ավանդական Միջինքը կենտրոնում։ Մեր մեծ ընտանիքի ավագ անդամը գաթա պատրաստեց, որի մեջ դրեց մետաղադրամ։ Այնուհետև գաթան բաժանվեց ԱԼԲՀ-ի բոլոր անդամներին։ Ում ընկավ մետաղադրամը, նվեր ստացավ ։
  • Մենք երախտապարտ ենք Alpha Epsilon Omega-ի 15 ուսանողներին Cal State Northridge համալսարանից, ովքեր մարտի 20-ին՝ երկուշաբթի օրը, եկան և կամավոր աշխատեցին ԱԼԲՀ-ի պահեստում՝ պահեստավորելով նվիրաբերված ապրանքները Հայաստանի համար:

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման, վարսահարդարման, խոհարարության և պարի դասընթացների։ Այս դասերը անկախ դառնալու բազում տարբերակներ են տալիս։
  • ԱԼԲՀ-ի բնակիչները նշեցին Անժելայի (մայրիկ) ծնունդը։ Նրանք մաղթեցին նրան օրհնված տարի և հիանալի օր։
  • ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչները շարունակում են վայելել գարնանային արևոտ օրերը՝ խաղալով բակային խաղեր։
  • Մեր բնակիչ Նեկտարը տղա է ունեցել։ Բոլոր բնակիչները մաղթեցին նրան ամուր առողջություն և բազում գունավոր ու երջանիկ օրեր։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
  • «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրաբերության համար:
  • Alpha Epsilon Omega-ի 15 ուսանողներին Cal State Northridge համալսարանից կոնտեյների հավաքման հարցում օգնելու համար։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։