Տեղեկատվական նամակ Փետրվար 2023
March 9, 2023
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հաչիկյան ընտանիքի ընկեր Քրիստիանը մեր պահեստ առաքեց տակդիրների, օճառների, չժանգոտվող պողպատե կաթսաների, անձեռոցիկների,ատամի մածուկների և խոզանակների բազմաթիվ արկղեր, ինչպես նաև արկղերով հագուստ Հայաստանում ԱԼԲՀ ապաստարանի համար։ Ողջ օգնությունը նվիրաբերվել է Newport Beach-ի ընտանիքների կողմից։
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Նրանք պատրաստել էին հոգևոր երգեր, հյուրասիրեցին փոքրիկ բնակիչներին քաղցրեղենով։
- ԱԼԲՀ-ի բոլոր բնակիչները տոնեցին հայկական ավանդական Տյառնընդառաջը։ Բնակիչները ցատկեցին կրակի վրայով և վայելեցին իրենց համար պատրաստված համեղ աղանդերը։
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման, վարսահարդարման, խոհարարության և պարի դասընթացների։ Դասերը կարող են հզոր գործիքներ լինել այն կանանց համար, ովքեր ձգտում են բարելավել իրենց կյանքը և հասնել իրենց ողջ ներուժին:
- Քանի որ շատ արևոտ փետրվար ենք ունեցել, մեր բնակիչները վայելեցին իրենց օրերը կենտրոնում: Երեխաները գեղեցիկ օրեր են անցկացրել խաղահրապարակում։
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
- «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- «Պնակ մը կերակուր» ծրագրի հովանավորներին։ Մի օրվա երեք անգամյա սնունդն արժե $200, որը կերակրում է 20 ծերերի և 25-30 բնակիչների: Ձեր անունը կգրվի որպես օրվա հովանավոր , և աղոթքները կուղղվեն ձեր գործին: Խնդրում ենք օգնել մեզ կերակրել ծերերին:
- Մեր երախտագիտությունն ենք հայտնում Հաչիկյան ընտանիքին և իրենց ընկերներին Orange County-ից։