Տեղեկատվական նամակ Հունվար 2023
February 28, 2023
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱԼԲՀ-ն մեծ նվիրատվություն ստացավ Չաթոյանների ընտանիքից։ Նրանք եկան մեր պահեստ նոր արկղերով, դասակարգեցին և պահեստավորեցին 4 պալետ նոր հագուստ և փաթեթավորեցին իրենց կողմից նվիրաբերված 10000 կտոր հագուստ Հայաստանի համար։ Նրանք աշխատեցին 7 ժամ անդադար։
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Նրանք հյուրասիրեցին փոքրիկ բնակիչներին և նվերներ հանձնեցին։
- ԱԼԲՀ-ն ստացավ 5 մատաղի(գառան) նվիրատվություն Հայաստանում բնակվող տարբեր մարդկանցից։ Նրանցից յուրաքանչյուրի համար կազմակերպեցինք ճաշ ։ Մենք շատ շնորհակալ ենք նրանց նվիրատվությունների համար: Ձեր աջակցությունն ու ջանքերը մեզ շատ են օգնում կերակրել բոլոր բնակիչներին և ծերերին։




ՄԱՅՐԱՏՈՒՆ
- ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման, վարսահարդարման, խոհարարության և պարի դասընթացների։ Դասերն օգնում են նրանց դառնալ ավելի աշխույժ և ավելի երջանիկ շարունակելու իրենց կյանքը:
- Կենտրոնը շարունակում է ընդունել ընտանեկան բռնությունից տուժած կանանց և նրանց երեխաներին: Հիմնադրամն անում է հնարավորինս ամեն բան նրանց բոլոր կարիքները հոգալու համար։
- Քանի որ ձյունառատ հունվար էր, մեր բնակիչները վայելում էին իրենց օրերը կենտրոնում: Նրանք ձնեմարդ պատրաստեցին, ձնագնդի խաղացին։


ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին, Արցախից, Սիրիայից, Լիբանանից և Իրաքից տեղահանված ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
- «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:


ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
- Բոլոր մատաղի միս (գառան միս) նվիրաբերողներին, ովքեր օգնում են մեզ կերակրել մեր բնակիչներին ու ծերերին։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։



