Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2022

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • Հայտնի մոդելավորող Գևորգ Շադոյանն այցելեց ԱԼԲՀ։ Նա շատ հետաքրքիր դաս վարեց՝ նվիրված վառ գույների աշխարհին։ Բնակիչները շատ լավ օր անցկացրին՝ հարստացնելով իրենց գիտելիքները։
  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Փոքրիկ բնակիչները սովորեցին նոր խաղեր ու երգեր, լսեցին աստվածաշնչյան պատմություններ և վերջում քաղցրավենիք ստացան նրանցից ։
  • ԱԼԲՀ-ի անձնակազմն այցելեց Պտղունքի Տեր և Տիկին Ղազարյանների անվան մանկապարտեզ և Մուսալեռի մանկապարտեզ: Կենտրոնն երեխաներին նվերներ տրամադրեց, և նրանք էլ իրենց հերթին գեղեցիկ ամանորյա ներկայացում էին պատրաստել։
  • Ամանորի նախօրեին հիմնադրամը Սուրբ Ծննդյան մեծ ճաշ և խնջույք էր պատրաստել «Պնակ մը Կերակուր» ծրագրի անդամների համար: Ձմեռ պապն այցելեց և հիանալի ժամանակ պարգևեց նրանց , իսկ վերջում նվերներ տվեց։

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել անգլերենի, համակարգչի, կարի ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։ Կենտրոնը շարունակում է բնակիչներին օգնել հասկանալ և գտնել իրենց նախասիրություններին համապատասխանող մասնագիտությունը ՝ ստանալով տվյալ ոլորտի գիտելիքները։ Ինչպես ասվում է մեր կարգախոսում՝ նոր գիտելիքներ, նոր հնարավորություններ, նոր կյանք:
  • Հիմնադրամի բնակիչները տոնեցին Ելենայի և փոքրիկ Արմանի ծննդյան տարեդարձները՝ մաղթելով նրանց ամենայն բարիք։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Կենտրոնը շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել կարիքավոր ընտանիքներին՝ բաշխելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
  • «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է դրամական օգնության բաշխումը։

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
  • Երևանի Դրամատիկական Թատրոնին և Պատանի Հանդիսատեսի Թատրոնին ԱԼԲՀ-ի երեխաներին անվճար տոմսեր տրամադրելու համար։
  • # 1  սուպերմարկետին ամանորի նախաշեմին սնունդ նվիրաբերելու համար։