Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2022
January 19, 2023
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հայտնի մոդելավորող Գևորգ Շադոյանն այցելեց ԱԼԲՀ։ Նա շատ հետաքրքիր դաս վարեց՝ նվիրված վառ գույների աշխարհին։ Բնակիչները շատ լավ օր անցկացրին՝ հարստացնելով իրենց գիտելիքները։
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Փոքրիկ բնակիչները սովորեցին նոր խաղեր ու երգեր, լսեցին աստվածաշնչյան պատմություններ և վերջում քաղցրավենիք ստացան նրանցից ։
- ԱԼԲՀ-ի անձնակազմն այցելեց Պտղունքի Տեր և Տիկին Ղազարյանների անվան մանկապարտեզ և Մուսալեռի մանկապարտեզ: Կենտրոնն երեխաներին նվերներ տրամադրեց, և նրանք էլ իրենց հերթին գեղեցիկ ամանորյա ներկայացում էին պատրաստել։
- Ամանորի նախօրեին հիմնադրամը Սուրբ Ծննդյան մեծ ճաշ և խնջույք էր պատրաստել «Պնակ մը Կերակուր» ծրագրի անդամների համար: Ձմեռ պապն այցելեց և հիանալի ժամանակ պարգևեց նրանց , իսկ վերջում նվերներ տվեց։




ՄԱՅՐԱՏՈՒՆ
- ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել անգլերենի, համակարգչի, կարի ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։ Կենտրոնը շարունակում է բնակիչներին օգնել հասկանալ և գտնել իրենց նախասիրություններին համապատասխանող մասնագիտությունը ՝ ստանալով տվյալ ոլորտի գիտելիքները։ Ինչպես ասվում է մեր կարգախոսում՝ նոր գիտելիքներ, նոր հնարավորություններ, նոր կյանք:
- Հիմնադրամի բնակիչները տոնեցին Ելենայի և փոքրիկ Արմանի ծննդյան տարեդարձները՝ մաղթելով նրանց ամենայն բարիք։


ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Կենտրոնը շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել կարիքավոր ընտանիքներին՝ բաշխելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
- «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է դրամական օգնության բաշխումը։


ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
- Երևանի Դրամատիկական Թատրոնին և Պատանի Հանդիսատեսի Թատրոնին ԱԼԲՀ-ի երեխաներին անվճար տոմսեր տրամադրելու համար։
- # 1 սուպերմարկետին ամանորի նախաշեմին սնունդ նվիրաբերելու համար։



