Տեղեկատվական նամակ Նոյեմբեր 2022
December 16, 2022
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Կենտրոնը լի էր հոգատարությամբ և սիրով ։ «ԵՍ ԿԱՄ» հաղորդաշարի անձնակազմն այցելել էր ԱԼԲՀ։ Մայրերն ու երեխաները խոսեցին և կիսվեցին իրենց պատմություններով, ցանկություններով և երազանքներով։ Շնորհակալություն «ԵՍ ԿԱՄ»-ին նման հիանալի հնարավորություն ընձեռնելու համար։
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Փոքրիկ բնակիչները պարեցին, նոր երգեր սովորեցին, քաղցրավենիքներ ստացան։ Երեխաներն անմոռանալի օր անցկացրին։
- ԱԼԲՀ-ն հյուրընկալել էր բժիշկ Սուսաննա Օնանյանին։Բնակիչներն ունեցան հարց ու պատասխան,որի ընթացքում քննարկեցին իրենց հետաքրքրող հարցերը՝ պահպանակների և անսպասելի հղիությունից պաշտպանվելու վերաբերյալ։ Շնորհակալություն բժիշկ Սուսաննա ձեզ՝ ձեր շարունակական աջակցության համար:




ՄԱՅՐԱՏՈՒՆ
- ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են խորացնել իրենց հմտությունները ։Նրանք մասնակցում են տարբեր դասընթացների ինչպես օրինակ՝ անգլերենի, համակարգչի, կարի ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։
- Կազմակերպեցինք մկրտության մեծ արարողություն Մայրատան 8 մայրիկների և իրենց երեխաների համար: Բնակիչները մկրտվեցին եկեղեցի-մատուռում և հիմնական արարողությունից հետո վայելեցին իրենց համար պատրաստված քաղցրավենիքները։
- Մենք բազմաթիվ զանգեր ենք ստանում բռնության ենթարկված կանանցից և նրանց երեխաներից: ԱԼԲՀ-ն ընդունում է նրանց, այն պայմանով եթե նրանք համապատասխանում են ծրագրին։


ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Կենտրոնը շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել կարիքավոր ընտանիքներին՝ բաշխելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
- «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է դրամական օգնության բաշխումը բանկային փոխանցումների միջոցով՝ դարձնելով դրանք ավելի հեշտ և մատչելի նրանց համար։


ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
- Բոլոր մատաղ նվիրաբերողներին,ովքեր միս են մատակարարում բնակիչների համար։
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրաբերության համար:



