Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2022

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • Կենտրոնը լի էր սիրով և ջերմությամբ։ ԱԼԲՀ-ում բուրգեր փարթի էր ։ Հիմնադիրները թարմ և համեղ բուրգերներ էին պատրաստել ապաստանի բնակիչների և աշխատակազմի համար։
  • ԱԼԲՀ-ն բժշկական պարագաներ նվիրաբերեց Արմավիր ԲԿ-ին։ Մենք երախտապարտ ենք մեր բոլոր աջակիցներին և նվիրատուներին,ովքեր օգնում են մեզ իրականացնել այս մեծ ծրագիրը։
  • Շատ հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից շարունակում են գալ ԱԼԲՀ։ Նրանք շրջում են կենտրոնով, ծանոթանում ընթացիկ ծրագրերին, նվիրատվություններ անում սննդի և գումարի տեսքով։ Մենք շատ շնորհակալ ենք ձեր առատաձեռնության համար։

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Մասնագիտական վերապատրաստումները շարունակվում են։ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել անգլերենի,կարի ու ձևի և մատնահարդարման դասընթացների։ Դասերը օգնում են նրանց ձեռք բերել նոր հմտություններ և գիտելիքներ։
  • Աստվածաշնչի սերտողության դասընթացները շարունակվում են։ Քահանան և ԱԼԲՀ-ի հիմնադիրն ամեն ուրբաթ դասերն անցկացնում են նոր թեմաներով և մեկնաբանում թեմաները՝ դրանք կյանքի կոչելով։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել կարիքավոր ընտանիքներին և հաշմանդամներին։Կենտրոնը տրամադրում է հագուստ,վերմակ,կոշիկ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային պարագաներ։
  • Հովանավորիր ընտանիք ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է դրամական օգնության բաշխումը բանկային փոխանցումների միջոցով։

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
  • Բոլոր մատաղ նվիրաբերողներին,ովքեր միս են մատակարարում բնակիչների համար։