Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2022
November 24, 2022
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Կենտրոնը լի էր սիրով և ջերմությամբ։ ԱԼԲՀ-ում բուրգեր փարթի էր ։ Հիմնադիրները թարմ և համեղ բուրգերներ էին պատրաստել ապաստանի բնակիչների և աշխատակազմի համար։
- ԱԼԲՀ-ն բժշկական պարագաներ նվիրաբերեց Արմավիր ԲԿ-ին։ Մենք երախտապարտ ենք մեր բոլոր աջակիցներին և նվիրատուներին,ովքեր օգնում են մեզ իրականացնել այս մեծ ծրագիրը։
- Շատ հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից շարունակում են գալ ԱԼԲՀ։ Նրանք շրջում են կենտրոնով, ծանոթանում ընթացիկ ծրագրերին, նվիրատվություններ անում սննդի և գումարի տեսքով։ Մենք շատ շնորհակալ ենք ձեր առատաձեռնության համար։




ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Մասնագիտական վերապատրաստումները շարունակվում են։ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել անգլերենի,կարի ու ձևի և մատնահարդարման դասընթացների։ Դասերը օգնում են նրանց ձեռք բերել նոր հմտություններ և գիտելիքներ։
- Աստվածաշնչի սերտողության դասընթացները շարունակվում են։ Քահանան և ԱԼԲՀ-ի հիմնադիրն ամեն ուրբաթ դասերն անցկացնում են նոր թեմաներով և մեկնաբանում թեմաները՝ դրանք կյանքի կոչելով։


ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել կարիքավոր ընտանիքներին և հաշմանդամներին։Կենտրոնը տրամադրում է հագուստ,վերմակ,կոշիկ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային պարագաներ։
- Հովանավորիր ընտանիք ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է դրամական օգնության բաշխումը բանկային փոխանցումների միջոցով։


ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
- Բոլոր մատաղ նվիրաբերողներին,ովքեր միս են մատակարարում բնակիչների համար։



