Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2022

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • ԱԼԲՀ-ն օգնեց Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան համայնքին՝ Պետրոս Թովմասյանի և համայնքապետի ֆիզիկական աջակցության և ջանքերի շնորհիվ։Տրամադրեցինք հագուստ,կոշիկներ,ծածկոցներ և խաղալիքներ 50 անապահով ընտանիքներին։
  • Մեր մասնագիտական վերապատրաստումների շնորհիվ Լիլիթը կարողացավ մասնակցել հաշվապահական դասընթացների։ ԱԼԲՀ-ն շնորհավորում է մեր շահառու Լիլիթին՝  դասընթացը հաջողությամբ ավարտելու և սերտիֆիկատը ստանալու կապակցությամբ։
  • Յովիք Մքրտիչիան, Ադել Մքրտիչիան, Կարինե և Յարութ Պէգէրեան և Կյորկչյան ընտանիքները հովանավորեցին գեղեցիկ ճաշ՝ ի հիշատակ իրենց ընտանիքների մահացած անդամների։Նրանք ծերերին մատուցեցին 3 տեսակի ճաշ։ Մենք վայելեցինք նրանց ընկերակցությունը և օրհնությունները: Նրանք ասացին, որ իրենց այցը ԱԼԲՀ դարձավ իրենց ուղևորության կարևորագույն կետը :
  • Նվիրաբերեք 200 ԱՄՆ դոլլար՝ ի հիշատակ Ձեր սիրելի մարդկանց, և մենք կմատուցենք երեք տեսակի ճաշ՝ մեր ծերերին և բնակիչներին: Նվիրատվությունը անգամ կարող է լինել հարկային նվազեցումով:300 ԱՄՆ դոլլար նվիրատվության դեպքում  մեկ ամբողջական գառ կեփվի և կբաշխվի բոլորին։

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Մասնագիտական վերապատրաստումները շարունակվում են։ ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են  մասնակցել անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։
  • Վերջերս ընտանեկան բռնության դեպքերն աճել են։ Կենտրոնը շարունակում է ընդունել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և իրենց երեխաներին:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Հիմնադրամը շարունակում է  մեծաքանակ խնդրանքներ ստանանալ,որպեսզի օգնություն տրամադրի Հայաստանի կարիքավոր ընտանիքներին, Արցախից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Ուկրաինայից և Ռուսաստանից տեղահանված ընտանիքներին։Հիմնադրամը  տրամադրում է օպտիկական ակնոցներ, հագուստ, վերմակներ, կոշիկներ, հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։
  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին։

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։  
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրաբերության համար: