Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2022
October 13, 2022
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱԼԲՀ-ն օգնեց Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան համայնքին՝ Պետրոս Թովմասյանի և համայնքապետի ֆիզիկական աջակցության և ջանքերի շնորհիվ։Տրամադրեցինք հագուստ,կոշիկներ,ծածկոցներ և խաղալիքներ 50 անապահով ընտանիքներին։
- Մեր մասնագիտական վերապատրաստումների շնորհիվ Լիլիթը կարողացավ մասնակցել հաշվապահական դասընթացների։ ԱԼԲՀ-ն շնորհավորում է մեր շահառու Լիլիթին՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու և սերտիֆիկատը ստանալու կապակցությամբ։
- Յովիք Մքրտիչիան, Ադել Մքրտիչիան, Կարինե և Յարութ Պէգէրեան և Կյորկչյան ընտանիքները հովանավորեցին գեղեցիկ ճաշ՝ ի հիշատակ իրենց ընտանիքների մահացած անդամների։Նրանք ծերերին մատուցեցին 3 տեսակի ճաշ։ Մենք վայելեցինք նրանց ընկերակցությունը և օրհնությունները: Նրանք ասացին, որ իրենց այցը ԱԼԲՀ դարձավ իրենց ուղևորության կարևորագույն կետը :
- Նվիրաբերեք 200 ԱՄՆ դոլլար՝ ի հիշատակ Ձեր սիրելի մարդկանց, և մենք կմատուցենք երեք տեսակի ճաշ՝ մեր ծերերին և բնակիչներին: Նվիրատվությունը անգամ կարող է լինել հարկային նվազեցումով:300 ԱՄՆ դոլլար նվիրատվության դեպքում մեկ ամբողջական գառ կեփվի և կբաշխվի բոլորին։




ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Մասնագիտական վերապատրաստումները շարունակվում են։ ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։
- Վերջերս ընտանեկան բռնության դեպքերն աճել են։ Կենտրոնը շարունակում է ընդունել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և իրենց երեխաներին:


ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Հիմնադրամը շարունակում է մեծաքանակ խնդրանքներ ստանանալ,որպեսզի օգնություն տրամադրի Հայաստանի կարիքավոր ընտանիքներին, Արցախից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Ուկրաինայից և Ռուսաստանից տեղահանված ընտանիքներին։Հիմնադրամը տրամադրում է օպտիկական ակնոցներ, հագուստ, վերմակներ, կոշիկներ, հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։
- «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին։


ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրաբերության համար:



