Տեղեկատվական նամակ Հուլիս 2022
August 19, 2022
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱԼԲՀ-ն հրավիրված էր Ղազարյանների անվան Պտղունքի մանկապարտեզի՝ երեխաների ավարտական ներկայացմանը։ Հիմնադրամն երեխաներին նվերներ տրամադրեց և մաղթեց պայծառ ապագա:
- Բազմաթիվ հյուրեր այցելեցին ԱԼԲՀ: Նրանք շրջեցին կենտրոնով և ծանոթացան ընթացիկ ծրագրերին։ Շնորհակալ ենք մեր բոլոր աջակիցներին դրամական, սննդի և հագուստի նվիրատվություն կատարելու համար։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ն շարունակում է պանրի ամսական նվիրատվությունը ԱԼԲՀ-ի բնակիչների համար։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2022/08/292134521_5277939728911864_6358470657449070742_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2022/08/293492941_2604063663061884_7957863193085333412_n-1024x576.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2022/08/279718537_540136517519250_6230701207546343942_n-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2022/08/295948159_2616356241832626_2493724406442645975_n-1024x768.jpg)
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Մասնագիտական վերապատրաստումները շարունակվում են։ ԱԼԲՀ-ի բնակիչները մասնակցում են անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։ Մասնակցելով դասերին մայրերը դառնում են ավելի ինքնավստահ և ինքնուրույն։
- Կենտրոնը շարունակում է օգնել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և իրենց երեխաներին:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2022/08/295717446_2614724305329153_3017650951832400597_n-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2022/08/295881420_2614724425329141_7658349817496607123_n-1024x768.jpg)
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը Հայաստանի և Արցախի անապահով ընտանիքներին ՝ տրամադրելով հագուստ, վերմակներ, կոշիկներ, հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։
- «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2022/08/288042735_2399628266858221_2457200060489434601_n-1.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2022/08/291392720_3524682314434811_2987972745778523050_n-1.jpg)
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրաբերության համար:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2022/08/288987110_730415081502995_8802535425980310582_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2022/08/294562478_2608339745967609_3902910623750843715_n-768x1024.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2022/08/27.07.2022-768x1024.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2022/08/288432739_795118504989213_2008545529333505322_n-1024x768.jpg)