Տեղեկատվական նամակ Հունիս 2022
July 25, 2022
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հունիսի 1-ին ԱԼԲՀ-ում տոնեցին Երեխաների պաշտպանության միջազգային օրը, որը խորհրդանշում է, որ յուրաքանչյուր երեխա արժանի է կրթության, դաստիարակության և լավագույնին: ԱԼԲՀ-ն հիանալի օր էր պատրաստել կենտրոնի փոքրիկ բնակիչների համար՝ հյուրընկալելով ծաղրածուին, որից հետո երեխաները համտեսեցին իրենց համար պատրաստված համեղ աղանդերը:
- ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչները նշեցին Միլենայի և Արմանի ծննդյան տարեդարձը։ Մաղթեցին նրանց ամենայն բարիք և հիանալի ժամանակ անցկացրին:
- 2022 թվականի երկրորդ կոնտեյները նույնպես հաջողությամբ հասավ Հայաստան։ Կոնտեյների ժամանումից հետո սկսեցինք ավելի մեծ մասշտաբով օգնել կարիքավորներին։
- Հայկական Մեսրոպյան Դպրոցի աշակերտուհի Կեթրին Սարգսյանը կամավորությամբ ԱԼԲՀ-ում էր։ Նա հիանալի ժամանակ անցկացրեց Խնամքի կենտրոնի երեխաների հետ՝ նրանց հայկական տարբեր պարեր սովորեցնելով։ Շնորհակալ ենք նրան իր մեծ ոգևորության և գործադրած ջանքերի համար:
- ԱԼԲՀ-ն ստացավ մանկական սննդի նվիրատվություն «Նատալի Ֆարմ»- ից: Մեր շնորհակալությունն ենք հայտնում իրենց շարունակական աջակցության և նվիրատվության համար։
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Մասնագիտական վերապատրաստումները շարունակվում են։ ԱԼԲՀ-ի բնակիչները մասնակցում են անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։
- Կենտրոնը շարունակում է օգնել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և իրենց երեխաներին:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Երկու կոնտեյներների ժամանումից հետո կենտրոնը շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը՝ տրամադրելով հագուստ, վերմակներ, կոշիկներ, հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։
- «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին։
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
- «Նատալի Ֆարմ»-ին մանկական սննդի նվիրատվության համար։