Տեղեկատվական նամակ Մայիս 2022

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 2022 թվականի առաջին կոնտեյներն արդեն Հայաստանում է: Կոնտեյների ժամանումից հետո ավելի մեծ մասշտաբով սկսեցինք օգնել կարիքավորներին: Շնորհակալ ենք բոլոր նվիրատուներին,ովքեր օգնում են այս ամենը իրականություն դարձնելու գործում:   
  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Նրանք զվարճացրին և անմոռանալի օր պարգևեցին փոքրիկ բնակիչներին։
  • ԱԼԲՀ-ն մեծ քանակությամբ բժշկական պարագաներ նվիրաբերեց «Էջմիածին ԲԿ»-ին: Շնորհակալ ենք  բժիշկ Տիգրանյանին Մոնթեբելլոյից։

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնագիտական վերապատրաստումները՝ մասնակցելով անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։
  • Կենտրոնը շարունակում է ընդունել ընտանեկան բռնության զոհ դարձած նորեկների:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Կենտրոնը շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը ՝ տրամադրելով հագուստ, վերմակներ, կոշիկներ, հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։
  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին։

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։  
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրաբերության համար: