Տեղեկատվական նամակ Հունվար 2022
February 28, 2022
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱԼԲՀ-ում Ամանորյա եռուզեռ էր: Հիմնադրամում մեծ խնջույք էր կազմակերպվել բնակիչների համար։ Նրանք նվերներ ստացան Ձմեռ պապից, պարեցին և զվարճացան։
- ԱԼԲՀ-ն հյուրընկալեց Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին: Նրանք զվարճացրին փոքրիկ բնակիչներին և նվերներ բաժանեցին։
- Անչափ շնորհակալ ենք OC Hye Moms-ին, OC Daughters of Vartan-ին և, հատկապես, Սոսի Հաչիկյանին ու նրա ողջ ընտանիքին իրենց աջակցության համար: Շնորհակալություն տիկին Սոսիին այս գործին նպաստելու համար: Այս կանայք անմիջապես գործի անցան և օգնեցին հավաքել և դասակարգել ապրանքներով լի մեծաքանակ արկղեր կացարանի բնակիչների համար։
- Մենք երախտապարտ ենք,որ ունենք Աստծո օրհնությունը ստանալու հնարավորություն: Ամեն տարի տեղի քահանան գալիս և օրհնում է ամբողջ կենտրոնը։
- ԱԼԲՀ-ն մանկական սննդի նվիրատվություն ստացավ «Նատալի Ֆարմ»-ից։
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- ԱԼԲՀ-ում շարունակվում են մասնագիտական վերապատրաստումները,ինչպես օրինակ անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման։
- Երևանի Դրամատիկական Թատրոնն ու Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը անվճար տոմսեր տրամադրեցին ԱԼԲՀ-ի բոլոր բնակիչների համար։ Նրանք վայելեցին ներկայացումներն ու նվերներ ստացան Ձմեռ Պապից։
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Շարունակվում է մարդասիրական օգնության բաշխումը Հայաստանի կարիքավոր ընտանիքներին, Արցախից,Սիրիայից և Լիբանանից տեղահանվածներին: Կենտրոնը տրամադրում է հագուստ, ծածկոց,կոշիկներ, խաղալիքներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:
- «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին:
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- CSUN Armenian Ethical Organization-ին և CSUN Hidden Road Initiative-ին ՝ դեպի Հայաստան փոխադրվող ապրանքները փաթեթավորելու հարցում օգնելու համար։
- «Նատալի Ֆարմ»-ին մանկական սննդի նվիրատվության համար։
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրատվության համար։
- OC Hye Moms-ին, OC Daughters of Vartan-ին և Սոսի Հաչիկյանին ու նրա ողջ ընտանիքին oճառի, տակդիրների, անձեռոցիկների, ատամի մածուկի, ատամի խոզանակի, հոտազերծիչի, շամպունի, կոնդիցիոների նվիրատվության համար։
- Պարունակ Չելիքեան-ին New Jean-ի նվիրատվության համար։
- Յուտայից Հովհաննես Մկրտչյանին մեծաքանակ ծածկոցներ տրամադրելու համար։
- Իտալական SAGA ընկերությանը նոր հագուստների նվիրատվության համար։