Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2021
January 13, 2022
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱԼԲՀ-ն դրամաշնորհ ստացավ «Ամքոր Հայաստան» ԲՀ-ից: Հիմնադրամն ապաստանին նվիրաբերեց հարմարավետ և գեղեցիկ կահույք։ Մենք երախտապարտ ենք «Ամքոր Հայաստան»-ի ղեկավարությանը իրենց շարունակական աջակցության համար:
- ԱԼԲՀ-ն հյուրընկալեց Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին: Նրանք զվարճացրին փոքրիկ բնակիչներին,երգեցին և խաղացին նրանց հետ:
- ԱԼԲՀ-ն հիանալի հնարավորություն ունեցավ հյուրընկալելու տաղանդավոր մոդելավորող Գևորգ Շադոյանին, ով ևս մեկ շատ հետաքրքիր դաս անցկացրեց ապաստանի բոլոր բնակիչների համար:
- Ամանորի նախօրեին ԱԼԲՀ-ն այցելեց տեր և տիկին Ղազարյանների անվան Պտղունքի մանկապարտեզ և Մուսալեռի մանկապարտեզ։ Երեխաները պատրաստել էին ամանորյա գեղեցիկ ներկայացում,որի ավարտին նվերներ ստացան հիմնադրամից։
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- ԱԼԲՀ-ն շարունակում է անգլերենի, համակարգչի, կարի ու ձևի և մատնահարդարման դասընթացներ անցկացնել ապաստանի բնակիչների համար՝ նրանց գիտելիքներ տրամադրելու և ապագան դյուրին դարձնելու նպատակով:
- Ապաստանը շարունակում է նորեկներ ընդունել՝ հետևելով համաճարակային բոլոր կանոններին:
- ԱԼԲՀ-ն ծաղրածու էր հրավիրել կենտրոն՝ փոքրիկ բնակիչներին զվարճացնելու համար: Նրանք միասին խաղացին, երգեցին և պարեցին։
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Շարունակվում է մարդասիրական օգնության բաշխումը կարիքավոր և տեղահանված ընտանիքներին: Կենտրոնը տրամադրում է հագուստ, ծածկոց,կոշիկներ, խաղալիքներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:
- «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին:
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- Էդիտ Ղարախանյանին համակարգչի նվիրատվության համար։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին ՝ պանրի ամենամսյա նվիրատվության համար:
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ կահույքի նվիրատվության համար։
- Բոլորին, ովքեր մատաղ են նվիրաբերում։
- Նվիրատուներին, ովքեր դրամական նվիրատվություն են կատարում ապաստանի սննդային կարիքները հոգալու համար։