Տեղեկատվական նամակ Նոյեմբեր 2021

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչներն աշնանային գեղեցիկ ներկայացում էին պատրաստել Խնամքի կենտրոնում:Երգելով, բանաստեղծություններ արտասանելով և պարելով փոքրիկները ջերմ մթնոլորտ ստեղծեցին և տոնեցին կենտրոնի 3- ամյակը։
  • ԱԼԲՀ-ն հյուրընկալեց Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին: Նրանք զվարճացրին փոքրիկ բնակիչներին և խաղացին նրանց հետ:
  • Հայտնի մոդելավորող Գևորգ Շադոյանը ԱԼԲՀ-ի մայրերի և երեխաների համար գեղագիտության և գունաճանաչման դաս անցկացրեց ։ Նա նաև ներկայացրեց նորաձևության դաս կենտրոնում գործող կարի սենյակում:
  • Այս տարի ԱԼԲՀ-ն տոնում է «Մայրատուն» ծրագրի 10 ամյակը, որի առիթով հիմնադիր տնօրեն Սեթա Ղազարյանը հրապարակել է հեղինակային «Ապաստանը» գիրքը(գիրքը շուտով կարող եք պատվիրել մեր էջում): Հիմնադիրներն ու անձնակազմը հիանալի երեկույթ էին կազմակերպել և լավ ժամանակ անցկացրին:
  • «Նատալի Ֆարմ» ընկերությունը մանկական սնունդի և հիգիենայի պարագաների հսկայական նվիրատվություն կատարեց ԱԼԲՀ-ի փոքրի բնակիչների համար:
Խնամքի կենտրոնի 3-ամյակը տոնելիս
Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամների այցը
Էսթետիկայի դաս
Մայրատուն ծրագրի 10- ամյակը տոնելիս

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Նոյեմբերի 30-ին ԱԼԲՀ-ի «Մայրատուն» և «Post Shelter» ծրագրի մայրերն ու երեխաները նշեցին «Thanksgiving»-ի տոնը: Մենք շնորհակալություն հայտնեցինք Տիրոջը իր շնորհների և օրհնությունների համար:
  • Հիմնադրամն ամեն ուրբաթ շարունակում է Աստվածաշնչի սերտողության դասերը բոլոր բնակիչների համար:
  • Շարունակվում են մասնագիտական վերապատրաստումները։ Բնակիչները մասնակցում են մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների, անգլերենի, համակարգչային և կարի դասընթացների։
  • ԱԼԲՀ-ն շարունակում է ապաստան տրամադրել բռնության զոհ դարձած կանանց:
Փաթեթներ Post Shelter-ի աղջիկների համար
 Կարի դաս

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը կարիքավոր ընտանիքներին և Սիրիայի, Արցախի և Լիբանանի փախստականներին: Կենտրոնը տրամադրում է հագուստ, ծածկոց,կոշիկներ, խաղալիքներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:
  • Ամեն ամիս «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն և սնունդ տրամադրել անապահով ընտանիքներին:
  • ԱԼԲՀ-ն փաթեթներ պատրաստեց սահմանամերձ Բագարան գյուղում ապրող 27 անապահով ընտանիքների համար՝ տրամադրելով հագուստ, կոշիկներ, ծածկոցներ, պայուսակներ և խաղալիքներ:
«Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը        
Փաթեթներ Բագարանի գյուղացիներ համար 

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից  հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին ՝  պանրի ամենամսյա նվիրատվության համար:     
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ և դեղորայք նվիրաբերելու համար։
  • «Նատալի Ֆարմ»-ին մանկական սննդի առատաձեռն նվիրատվության համար:
Կաթնախառնուրդի նվիրատվություն 
Նվիրատվություն «Նատալի Ֆարմից »
Մարդասիրական օգնություն
Աստվածաշնչի սերտողության դաս